Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նեմ, ու էն պատկերին կարոտիմ, որ հոգիս պտի ըլի, հենց իմանում եմ, նա որ գնացել ա, հոգիս էլ հետը տարել ա։

Արի՛, արի՛, տո՛ւր ինձ հանգիստ, հովություն, էս տանջանքիցը ազատի՛ր ինձ, երեսիդ մեռնիմ, դու ես իմ հույսը, իմ ապավենը, քո Ագնեսի։

ԷԼԻԶԱ ԱԳՆԵՍԻ ՎՐԱ.

18 Մարտի։

Թշնամիդ վերջապես գնացել ա։ Փառք տո՛ւր Աստծու, իմ բարի զավակ, իմ անհատ, աննման Ագնես։

Է՛ս տեղ, է՛ս տեղ արի՛, ինձ հետ աղոթք ու սուք արա՛, ու քեզ գտի՛ր։

Քո գրածումդ պտի, որ պակաս տեղ ըլի մնացած, չունքի մեկ քանի օր տեսնելով, մեկ փոքր ձեռը հոսի տալով անկարելի ա, թե էնպես դինջ սիրտը, ինչպես որ քոնն ա, էսպես շուտ բոցի պես վառվի։ Կամ էնա շատ բանը ինձանից ծածկել ես, կամ թե չէ շատ բանը դու ինքդ էլ չես իմանում, ինչ որ քո գլխից հանողը արել ա, որ քո սիրտը գրավի։

Մտքիցդ հանի՛ր նրան, իմ քաղցր բարեկամ։ Քո պարտավորությունը միտքդ բե՛ր։ Մի՛ գցիր սիրտդ ու ուշդ էն մարդի վրա, որ էս աշխարհքի ամեն բանումն էլ ո՛չ քո հոգու, ո՛չ քո մարմնի աչքին պարզ չի՛ երեում ու քո դեմ ու դեմը կանգնած չի։

Էլվիգին ամեն օր տեսնում եմ. ես չէի կարող նրանից ծածկիլ, որ նա քիչ էր մնացել, որ քեզ կորցնի, նա ինձ պատասխան տվեց, ուրեմն ե՞ս պտի նրան փորձանքի մեջ տեսնիմ ու ընկած թողամ. գնամ Ագնեսի մոտ, նա երեսիս չի՛ մտիկ անիլ։— Ո՞վ, նա կարող ա, էլի ումուդ անի, իմ Ագնեսի միտքը կարող էին խաբվիլ, բայց ոչ նրա սիրտը, ու Աստվածանից հույս ունիմ, հրեշտակը քեզ պահի՛։

Ագնե՛ս, էլի ասում եմ, էս տղեն, որ երեխությունից սկսած սիրել ես, ազնիվ, իստակ, բարի, քաղցր ու պատվական հոգի ա, սա քեզ էնպես ա սիրում, որ լեզվով ասիլ չի կարելի ու հենց սրա սերն ա, որ իրան էնպես ա վախացնում, որ քո աչքի առաջին անպիտան ա երևում։ Սրա տաք սիրտը, սրա կուրծքի սաստիկ քամին, որ հենց իմանում ա, թե իրան չես սիրիլ ու սրա չափազանց պարկեշտությունն են պատճառը, որ սիրտը կոտրում, թե չէ մեր միջումն էլած ժամանակը, երբ որ քեֆը տեղն ա ըլում, էն հոգին, էն խելքն ունի, որ պատմել չի ըլիլ։

Սրտով քեզ խտտում եմ, ու երեսիդ միշտ կարոտ, իմ Ագնես. քո սրտացավ էլիզա։

ԱԳՆԵՍ ԷԼԻԶԻ ՎՐԱ։

28 մարտի։

Ճշմարտությունը մեր միջումը մնա, էլիզա ջան, քո Ագնեսը քեզ երբ կխաբի։

Ինչպես պատահեցավ— էլիզա՝ ինչ անց ա կացել, թո՛ղ քեզ կարճ պատմեմ։ Ես էլ իմը չե՛մ։— Նրա արևն ու կյանքը հավիտյան իմն ա։ Ես նրան