Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլի բեղաֆիլ գտել եմ, ինքն էլ չէր գիտում, չեմ կարող ասիլ, ի՞նչ տեղ, կամ ընչի՞ համար էն տեղ գնացի. մեկ տեղ ռաստ էկանք երկուսս ու մեկ սհաթից եդը՝ էլի բաժանվեցինք, որ ամեն իրիկուն իրար տեսնինք։— Մեր ղարավաշը գիտի մենակ էս բանը։ Ամեն իրիկուն չոլովը մեր բաղի տունն ա գալիս, բալանիքը ինձ մոտ ա.— բուխարու կրակը շաղ ենք անում, փանջարեքը փակում, դուրսը քամին գոռում, սար ու ձոր տակ ու գլուխ ա անում, մոտիկ մեշեքանց գլուխը ջարդում, կոտրատում, ներսը էնպես հանդարտ, դինջ, մեր քեֆին նստած.— էն անպատմեյին, էն անհատը, որ իր նմանը չունի, որ բոլորը էնպես են կարծում, թե հազար վերստ հեռու ա էս տեղանց՝ ոտիս տակին ընկած, իմ ձեռը նրա էրկու ձեռի միջումը, իմ աչքը նրա երեսի վրա կթած. նրա բոլոր ջանը, նրա բոլոր շունչը ահ ու դող ա, պատիվ, երկըրպագության ա, որ ինձ տալիս ա։ Էնպես փափուկ ա նրա ջիգյարը, էնպես իմ ղադրս գիտում, ճանաչում ա։ Նրա պռոշր դեռ իմին չի՛ դիպել, նրա սիրտը դեռ իմի վրա չի՛ թփթփացել, ու ինչ որ մինչև էս օր լսել եմ, թե սերն ու էշխը հասարակ մարդքերանց միջին շատ զոռ ունի, մեր առաջին ոչինչ ա, նա մեկ անմարմին ստեղծված ա, որ էս երկրավոր կամացը հաղթում ա, ու սրա էս հսկայական սրտի միջումը Աստուծո բոցն ա բորբքվում։

Ես պտի օրթում ուտեի, որ էլ ուրըշի խոսք չտամ։ Բայց երբ ես նրանը կըլի՞մ, կդառնա՞մ. ինքն ո՞վ ա, ի՞նչ պտի անի. ընչի՞ համար ա ամենի աչքիցը քաշվում, մութը, խավար ա ինձ համար, ու ինչպես չըլի. ի՞նչ պետք է անեմ։ Նավական ա, որ նա ինձ սիրում ա։ Իրիկունը որ գալիս ա, սհաթը մոտանում, էն ժամանակը ամեն բան էշ աչքիս սիրուն ա, պայծառ, էլ ցավ չի՛ մնում սրտումս, ու էսպես որ սիրտս լիքը, դինջ, զարմանալի՝ չեմ տաքանում ու հովանում՝ նրան տեսնելիս, ու հոգիս ուզում ա, թե տրաքի, արտասունքն ա գետի պես աչքերս լցվում. մեկ անգամ կուզեի նրա սրտի վրա լալ ու հետո հոգիս տար մեկ անգամ՝ էն ա գլուխս նրա դոշին մոտացրի, բայց նա իրան իսկույն եդ քաշեց, գյում էլավ ու մյուս իրիկունը էլ նրան չտեսա։ Ի՞նչ ցավեր եմ քաշել, ի՞նչ հալի էի, որ նրան էլ եդ տեսա։ Մեկ անգամ էլա նրան էնպես սիրով, ջիգյարով, էնպես սրտով չե՞մ տեսել, բայց էլի իրան եդ էր քաշում։ Տեղն ու տեղը սեր էր դառել, պատկառանք, տրտմություն։

Ի՞նչպես թեղ ու զարմանալի զարթնում ա գարունքը։ Ա՜խ՝ էս բոլոր սիրուն օրերը, էս պայծառ արեգակի դեմքը՝ բոլոր պտի առաջիս անց կենան, իրիկունը նրան ինձ մոտ բերի, էն էլ՝ մեկ քանի կարճ սհաթ։ Էլիզա— ի՞նչպես բաղդավոր— ի՞նչպես ողորմելի եմ ես։

ԱԳՆԵՍ ԷԼԻԶԻ ՎՐԱ։

16 Ապրիլի։

Մենակ դու ուտիս իմանալ իմ տեղը, իմ գլխիս էկածր։— Ես փառել եմ, նրա մոտ եմ ու հոգով, մարմնով հավիտյան նրանն եմ։

Չի՛ զարհուրիս՝ էլիզա՝ էսպես պտի կենայի։ Էն իմ վերջին գրիցը եդը էնպես մեկ սաստիկ, վատ դող ընկավ ջանս, որ շունչս բերանս էր հասել։ Հեքիմին կանչեցին, նա դեղ գրեց. ես նրա ասածն արի, գիշերները ինձ հա-