Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցավերը ղարավաշս նրան եդ էր պատմել, չունքի ինքն էլ էր շատ նեղանում, տանջվում։ Ի՛նչպես պտի նրա լավությունը վճարեմ։ Բայց փառք Աստուծո, հմիկ հո շուտով կարող եմ անիլ:

Մեր տունը մեկ ցած ալաչուխսա, իմ շորը գեղցու։ Նշանածս պտի իր գլուխը շատ թաքուն պահի։ Մեր ակնեղենը, մեր ոսկի ու դոլվաթր թաղած, հողի տակին, որ կարողանանք ամեն սհաթի փախչիլ:

Ղարավաշս գնում ա, սրա սիրտը անիմանալի ա, էնպես շորը փոխած՝ սարերի վրովը Ի. քաղաքը, որ էնտեղից թուղթ բերի, որ իմ նշանածիս անունովը էկած պտի ըլի։ Էս թուղթն էլ նրան տվի: Քեզ գրկում եմ, իմ էլիզա։ Քո պատասխանը Ֆ. Լ. Ի. վրա գրիր։ Թո՛ղ որ ես սեր տեսնիմ քո գրումը, ու արածս երեսովս չտաս։ Ուրիշ կերպ չէի կարող ու անասելի բախտավոր ա քո Ագնեսը։

ՐԻՎԱՐՈԶԱ ՍԵՐԱՄԻ ՎՐԱ։

Ապրիլի 17.

Ղորգ ա, շատ դժար էր ինձ համար, մեկ աղչիկ էլա ինձ էսպես չի՛ սիրել, բայց էլի գլուխս պրծացրի, ու էս գրելիս՝ իմ կարծած թագուհին՝ սուք անելով, գլուխը ծեծելով սարեսար ընկած՝ ման է գալիս, նա իմ գլուխս ա լալիս, ես հո դհա ավելի։

Դու ասում էիր, որ լավ կըլի, ես էն ղարավաշին՝ որ ինձ քոմակ արեց, սպանեի, որ գլուխս ցավի տակ չընկներ, իմ տեղս չիմանային։ Դու լավ գիտես՝ որ մինչև էս օր մեկ մարդ էլա չեմ սպանել, ու չի՛ հայտնի ինձ, թե էստուց դենը կպատահի էդպես բան, թե չէ։ Ամա էս լաչարը, էս ջինգյանեն՝ էն փիս աչքերը երեսս քցելիս, ուզում եմ՝ թե դժոխքի կրակը գլխին ածեմ։ Էնպես պտի անի, որ ինձանից հեռու մնա, մինչև էս օր միշտ պատվով եմ պահել։

Խազին են ջավահիրն ու ասկին, որ էս ղարավաշը Ագնեսի մորաքվորիցը փախցրեց, իմ ձեռին են։ Էս ղարավաշը աչքը կթած ունի, որ իրան բաշխիշ տամ, մեր միջումը մկամ մեկն էլա չկա, որ նրան մխիթարի իմ կորչելու համար։

Երաբ իմ ազիզ Ագնեսը որ տեղ ա մոլորվել։ Ախ՜ անօրեն, ան՛աստված եք դուք: Ընչի՞ չի նրա հետ գլուխս առա, մեկ կորած մեշա ընկա, խազինեն ձեզ չթողի, որ ձեր աչքը կշտանա։ Դուք ինձ ի՞նչ բանով կարող էք վճարիլ, որ նա ինձ էնպես սիրեց, իր գլուխը ինձ տվեց։ Ա՜խ շատ անգամ ուզում էի նրան ամենն ասեմ.— նա ինձ թողություն կտար. ինձ հետ կփախչեր։ Նրա առաջին ի՞նչ հարկավոր էր՝ հնարք բանացնել, նրա էն բարի սիրտը, էն արդար ճշմարիտ հոգին՝ միշտ իմը կմնար, նրանից ղայրու աշխարհիս երեսին մեկն էլ ա ինձ չի սիրել. զորդ ա. քսանը չորս տարուցը հետ ձեռք բերի. ամա նա իմ հրեշտակն էր դառել: Շատ անգամ էնպես եմ նրա առաջին կանգնել, ինչպես սատանեն հրեշտակի կերպարանքով, ճշմարիտ հրեշտակների առաջին, բայց սրանք նրա խաբեբայությունն իմացան ու երեսները եդ դարձրին, բայց վա՛յ քեզ Ագնես՝ դու քո երեսը ինձանից եդ չի դարձրիր, վա՛յ քո օրին, դու մնացիր խեղճ, ողորմելի եսրության մեջ ու անտեր,— բայց չէ՛.