Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երանի քեզ, դու անմեղ ես տանջվում, քեզ հնարքով խաբնով ձեռք քցեցի, ե՛ս եմ ողորմելին, իմ գլուխս ա լալու, սքալու։ Էս աչքիս գրողիցը ազատեցե՛ք ինձ, էս անիրավ հոգուցը, որ ինձ քոմակ արեց, որ էս չարությունը գործեցի, քո օրը խավարացրի։ Սրան աչքս չի՛ վերցնում, սա որ կորչի, հետո գլուխս կառնիմ, կկորչիմ, բալքի թե էն ժամանակը սրան մոռանամ։

Ա. Ր.

ԷԼՎԻԳ ԷԼԻԶԻ ՎՐԱ։

Ապրիլի 18.

Ա՜խ՝ ազնիվ բարեկամուհի, նհախ տեղն աշխատեցինք, որ իմ Ագնեսին պրծացնենք,— կորավ, գլխից հանեցին, էն անիրավը, որ նրան տարել ու, էնպես են ասում, թե երևելի օջախի որդի ա, որ էնքան փիս ընկերների մեջ ա ընկել, ու խելքը տանիլ տվել, որ էլ ճար չի՛ գտել էս սհաթին գողի, ավազակի, հարամու հետ ա սար ու ձոր չափում։

Ագնեսի երկրորդ մերը ու պահողը, մյուս առավոտը նրա փախչելուցը եդը, դոշակումը մեռած գտան, հենց իմանայիր, անուշ քուն ըլի մտած, էնպես էր աչքը խփել։ Խալխը էնպես ա կարծում— թե նրան. պտի որ դեղել ըլին, ու հենց իմանում ա, թե Ագնեսի փախչիլն ա նրա էն հանկարծ մահի պատճառը։ Իմ կսկիծս չի՛ թողնում, որ գիրս շարունակեմ, նրա ճամփի իզը գտել եմ, գնում եմ շտապով, որ նրան ման գամ։ Թե նա կարող ա պրծնիլ, էն ժամանակը գիտեմ, թե ընչի՞ համար եմ ապրում, բալքի թե նրա ազնիվ հոգին էլա ազատվի։

ՍԵՐԱՄՈ ՐԻՎԱՐՈԶԻ ՎՐԱ։

Ապրիլի 25.

Դու էլի էն ախմախն ես, որ ինչպես մոր փորիցը աջիզ դուս ես էկել, էնպե՛ս ես, քո աջզությունը վրեդ կպած ա մնացել, որը որ մորդ կաթնի հետ ծծել, քո մոտի ըլողներիցը փորդ ես քաշել։ Աստված գիտենա, ես էնպես եմ կարծում, թե որ դու էն աղչկանը չէիր սիրել, ամենևին չէր բաշարիլ, որ նրան ձեռք քցես։ Շատ բախտավոր ես, որ նա քեզ դիր էկավ, մեկ բախտդ էլ էս ա, որ էնքան զորություն չունեիր, որ նրան եսիր դառնաս, քո կես մարդությունը մեզ ամենիս շատ օգուտ ա, էս մեկ անգամը քեզ բաշխ՛ում ենք։ Բայց իմ պարտքն է, որ քեզ սաղացնեմ։ Անկաջ արա՛, ուշ ա, էլ չես կարող եդ դառնալ, առաքինությունը քեզանից երես շուռ ա տվել, դու էլ նոր լավ մարդ չես կարող դառնալ, հազար էլ որ ուզենաս, քո չարությունիցը էլ ձեռք մի՛ վերցնիլ, դու ինքդ էսպես չար ճամփեն ջոկեցիր. ուրեմն ջանք արա որ շուն-մարդ դառնաս, արին խմող, աշխար քանդող։ Ասած ղարավաշը քեզանից չի՛ պտի ռադ անես, նրա համար ուրիշ ճամփա չկա: Նրանումուդ տո՛ւր, թե դու նրան կառնիս ու հետո կամ ասածդ կանես, կամ մեկ կերպով գլխիցդ ռադ կանես։ Բանը շատ դժարացել ա, դու բալքի չես դիտում, որ Ագնեսիդ մորաքիրն էն առավոտը մեռած ա էլել. ու ինձ էլ էնպես չի հայտնի, ինչպես քո եդևիցը ման են գալիս։