Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սաքի ընչի՞ համար չե՛ս էդ աղչկանը հավանում, ղարավաշ ա, է՞նդուր համար։ Բայց դա ջահել ա ու սիրուն։ Էն հիմար կարծիքը թող, որ ունիս, աղչիկը որ սիրուն ըլի, էլ ինչն ա պակաս, որ չսիրենք։ Էդ աղչիկը՝ էստուց ղայրու, շատ խելոք ա ու մեզ շատ պետքը կգա։ Մեր բանն էնպես ա, որ մեզ էնպես հաջաթ ունենանք մեր ձեռին, որ խելք ունենա, ղոչաղ ըլի, ու աչքաբաց, աշխարքիցս բան իմանա, որ ամեն բանն էլ ձեռիցը գա։ Լավ իմացի՛ր, որ նա ամեն բանը քեզ համար ա արել, գլուխ բերել, թե չէ ինքը բախտավոր էլ էր, հարուստ էլ, լավ օրում, լավ փառքում։ Բայց դրա հույսն էն ա էլել, որ քո աչքին դուր գա, քո կամքը, քո ուզածը կատարի, որ քո սիրտը շահի։ Անիրավություն ա նրա ումուդը տեղ չհասցնել. չի՛ մտածել, որ դրանից մեծ վնաս դուս կգա։ Ինչ որ անելու ես, դու էլ լավ դիտես. մնաս՜ բարով։

Քո Ս.

ԱԳՆԵՍ ԷԼԻԶԻ ՎՐԱ

Ապրիլի 29.

Ես քեզ գրում եմ՝ էլիզա ու չգիտեմ, երաբ էս գիրը քեզ կհասնի, թե չէ, չեմ իմանում, իմ ճարն ի՞նչ կըլի. իմ օրս ինչպես կվերջանա. իմ մարդին ի՞նչ պատահեցավ, իմ սրտացավ ղարավաշը ո՞ւր մնաց։ Էրկու օր ա, որ հուսահտտությունն ու սարսափը ջանս առած, գժվածի պես մեր մեշի աչալուխի չորս կողմը պտտում եմ։ Չեմ սիրտ անում, էս տեղից հեռանամ։

Տե՛ր Աստված՝ թե թշնամիքը նրան ձեռք գցեցին,— թե որ սպանել ըլին. ողորմած թագավոր Աստված, Դու խելքս գլխիս պահիր.— նա - ինձ թողա՞լ։ Չէ՛, չէ՛. նրա փորումը էդ սիրտը չկա. նա էդ ջիդյարը չունի։ Նա ինձ էս հալին ե՞րբ կթողար։

Իմ ապրուստը պակսել ա.— բայց քարափիցը Հո էն պարզ աղբյուրը դուս ա գալիս, ու երկրի ծոցը բանջար, աղցան շատ ունի.— բոլոր կտանիմ, թաք ըլի, սիրտս մի դինջանար, մեկ միամտվեի, մյուս բոլոր բաները հեշտ են։ Ինչ գլխիս գալացուկ ա, թո՛ղ գա, նրա դոշի վրա մեռնեի, էն ժամանակը ամեն բանն էլ լավ կըլի:

ԷԼՎԻԳ ԷԼԻԶԻ ՎՐԱ։

Մայիսի 12.

Ես գրում եմ ձեզ՝ բարեսիրտ բարեկամուհի, իմ քվոր մահի դոշակի մոտին նստած։ Ի՞նչպես ձեռս կզորեր, էս հալին ղալամ բռնիլ, բայց իմ Ագնեսն ա ինձ սիրտ տալիս։

Ա՜խ սրտիդ զոռ արա դիմացի՛ր, սիրտս ուզում ա տրաքի,— նրանից սավահի էլ < ո՞ւմ > ունիմ աշխարքումս, էլ ո՞ւմ եմ էնպես սիրել։ Նա քուն ա մտել, քաղցր քուն, ա՜խ ողորմելի։ Ինչպես կարենամ ամենն ձեզ ասել.— էլիզա, մեկ սհաթ էլ կյանք ունի։

Բաղիցը դուրս մեր փախածի իզը գտել էի, ու բռնեցի, գնացի մինչև մեկ