Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ասեց ժպտելով, «ես բանդումս եմ. բայց բոլոր աշխարհս մեկին ա, ու ինչքան քիչ են էն բանդերի փանջարեքը, որի միջովն որ սերի կյանք տվող լիսը ներս ըլի ընկնում»։

Շատ որ քննություն արին, իմացան, որ Ագնեսի երկրորդ մերը, ինչպես որ հեքիմներն էլ վերահասություն էին արել, դինջ հանգիստ, իր բնական մահովս էր մեռել, էն որ իմացան, ուզում էին մեկ քանի վախտ Ագնեսին բաց թողան ու մարդի պահ տան, բայց նա իր բերնով ասեց, որ էն տեղիցը չի կարող դուս գալ, ինչ տեղ իր սիրելու հետ, որ ղորդ ա, չէր տեսնում, մեկ օջոռքի տակին էին կենում։ Էնպես վառ էր նրա սերը, որ բնավ չէր փոխվել, էն կորածի վրա ու ասում էր. «չունքի Քրիստոսի համար էլ մեկ դարձ էկած ավելի քաղցր ա, քանց մեկ արդար, ուրեմն ես էլ իմ սիրած մարդին պտի հաստատ սիրեմ, ու նրա հետ ապրիմ, նրա հետ գերեզմանը մտնիմ»։ Քանի նրան էսպես չէի ճանաչել, սիրտս միտքս փոխվել էր, ամա հմիկ սկսեցի նրան սիրել, ամա ինչպես որ հրեշտակը կսիրեն, առանց մեկ կամք, մեկ ումուդ ունենալու։ Նա իմ սիրտն իմացավ ու սրա տեղը հոգին միտքը ինձ բաշխեց։

Րիվարողին զոռ էին անում, որ ասի, ո՞վ նրան գլխից հանեց, ովքեր են նրա ընկերները։ Նա ասածներին ականջ չարավ ու հավատացրեց, որ որթում ա կերել, որ թեկուզ իրան թիքա թիքա էլ անեն, նրանց ձեռք չի՛ քցիլ տա։ Դատաստանը հույս ունի, թե նրան որ Ագնեսի մոտ բերին, բալքի թե նրա խաթեր ասի։ Ագնեսի անմեղությունը, նրա տարաբախտությունը, նրա սերը Րիվարոզի հետ, բոլորի սիրտն էլ մարմանդացրել ա, ամենն նրան սիրում են։ Ագնես խոսք ա տվել, որ նրան խնդրի, իր ընկերների անունը ասի, ու դատաստանն էլ նրան իշխանություն ա տվել, որ թե Րիվարոզա ասի, երկուսն էլ ազատվին, իրենց տեղը գնան։ Էլ զորություն չէր մնացել նրա միջին, երբ որ էս լսեց մի քիչ շունչ առավ, որ նրան մեկ էլ տեսնի:

Ագնեսը աչքը բաց արեց— նա ներս մտավ— Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ էս սհաթին ո՛չ Ագնեսն ըլեր, ո՛չ ես։

Երեք սհաթ մնաց էս տեղ։ Ինձ հրամայել էին, որ փանջարի արանքովը նրանց ասածին ականջ անեմ։ Ագնես էնպես գիտում էր, թե ինքն ու նա մենակ են։ Մեկ քանի դատաստանի գրագրներ էլ մոտիս նստած էին, որ պտի ականջ դնեին ու նրանց ասածը գրեին։ Էս գործը շատ զզվացրեց ինձ, բայց ընդդիմություն չարի, ու Ագնեսին իմաց չարի։ Էս ձևովը կարեր դատաստանը նրա անմեղությունն իմանալ։

Ա՜խ ինչպես էին Ագնեսի իսոսքեոր սրտումս ցցվում, նրա բոլոր լեզուն սեր էր, հույս, ճշմարտություն, հավատ, մխիթարություն, խնդություն։ Բաս Ադոլֆի՞ սիրտը, հենց իմանաս՝ մեկ սաղ աշխար նրա սրտիցը բխեց, որ ջիգյար էր, ցավ, փոշմանություն, ոչնչություն ու ապավինություն։ Նա նրան հոգու պես էր սիրեր նա ինքը իրան կսպաներ իր չարության համար, նա չէր Ագնեսին մենակ թողալ, էն անիծված ղարավաշն էր նրան գլխից –անել, էն անդունդը քցել, որ իրան սիրի։ Բոլորն ասեց Ագնեսին, ինչ որ նրան կարող էր հանգստացնիլ, ինչ որ փոշմանությունն ու սերը կարող են ասել, որ մարդի սիրտ հովացնեն։ Նա Ագնեսի ոտի տակին լաց էր ըլում, սա էլ իր թույլ ձեռներովը բարձրացրեց նրան ու կպցրեց դոշին։ Ագնեսը աղաչանք էր անում, որ