Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր ընկերների անունն ասի։ Հենց էս մեկ բանը իրանից կոշտ հեռացրեց ու ասաց, «էդպես բանը մուռտառություն, անարգություն ա»։ Ագնես նրան խրատ տվեց, որ թե նա ասի էն թշվառքն կպրծնին, իրանք էլ. ամա նա պատասխան տվեց։ «Պատիժը էնպես կորածին էնպես ճամբիցը երբեք չի՛ եդ դարձրել, թե մարդիս ձեռին ըլի ու Աստված էլ կամեցել ա, որ էն անօրենները բաթմիշ ըլին, յա դարձ գան էնդով կըլի, որ ես ինքս ինձ զիմա տալիս էլ նրանց անունը չտամ։ Մահից, կտրատելուց որ ինձ ուզում ես, ազատես, ես չեմ վախենալ։ Մատնողություն չեմ կարող անիլ։ Իմ ազատությունն ու կյանքը էն մարդի արնովը չեմ ուզիլ առնիլ, որ ինձ մեկ օր հավատացել ա։ Մեռի՛ր հանգիստ իմ հրեշտակ՝ դու ինձ էն կողմը կգտնիս, մեղքիցս պրծած։ Ա՜խ երանի էն սհաթին, որ մեկ էլ իրար՝ էն աստղերի միջումն կտեսնինք։ Մնաս բարով իմ սրտի լիս։ Ես քո ճամփին կմնամ»։

Ագնես էնպես դեղնեց ու ձենը կտրեց, որ մեր սիրտը սևացավ։ Էն գլխիցը ձեռք վեր առածն էլ, որ նրա առաջին չոքած էր, տեսավ որ նրա մահը մոտացել ա։ «Կես գիշերին էլ ես կմեռնիմ», ասեց Ագնեսի անկաջումը էնպես կամաց, որ ես ու Ագնեսն իմացանք: Նա խնդրեց որ իրան մեկ քաղցր բարով մնա ասի։ Ագնես երկինքը ջհանց տվեց, ու թուլացած՝ բարձի վրա ընկավ։

Լուռ ու մեռլի պես դեղնած՝ իրան տանիլ տվեց։ Էս խոսակցոլթյունումը նա իր բոլոր պատմությունն Ագնեսին ասեց։ Էս պատմությունը սարսափելի ա, խրատով լիքը, կսկծալի.— ղալամս զորություն չունի, որ գրեմ,— ջահել ժամանակը գլխից հանել են, վատ վատ մարդի ա ռաստ էկել, որ նրան խաբել, մոլորացրել են։ Չէ՛, ես չե՛մ ասում, թե նա անմեղ ա, ես նրա համար ցավում, կսկծում եմ, չունքի նրան հետ մեկ հիանալի աշխարք փուլ էկավ։ Էսպես հոգի հազարիցը մի անգամ չի ծնվիլ:

Մարտի 11.

Կես գիշերին Ագնեսը քաղցր հոգին տվել ա, էլիզա. մեկ քահանա կար մահվան սհաթին նրա մոտ։ Նա ջերմ սրտով աղոթք արեց։ Նա մեռավ հավատալով Աստուծո անվախճան ողորմությանը։

Առավոտը մեկ կտոր թուղթ տարան Ագնեսի մոտ, որ Ադոլֆն էր գրել։ Նա էն ժամանակը Աստուծո հավիտենական գրքումը կարդաց իր մեղաց թողությունը։

Ադոլֆին էլ բանդումը մեռած գտան։ Ոչ ոք չիմացավ, թե ինչպես էր պատահել։ Ես էնպես եմ կարծում, որ դարդը նրան սպանեց։

Էգուց առավոտը ծեքին երկուսին էլ պտի թաղեն, Ագնեսին հանգստարանումը, նրան դուրսը։

Ես էլ հենց էնդուր համար եմ ապրում, էլիզա՝ որ նրանց վրա սուք անեմ։ Շուտով էս գրի մոտ կգամ։ Իմ հոգու մխիթարությունը, իմ սիրո հանգստությունը դու պտիս ըլիլ էստուց դենը, ազիզ էլիզա։

Մենք նրան չի կարացինք ազատել։ Աստված հոգին լուսավորի, դատաստանը քաղցր անի։— Մեկ օր իրար հո կտեսնինք։ Ա՜խ ինչպես քաղցր պտի ըլի երկինքը, մեր իսկ հայրենիքը։

Թարգմ. Խ. Ապովյանց