Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վեր կացել, քնել, կերել, խմել ա7
Բաբը ո՞ւմ ձեռը դեմ անի, ուզի
Ու նրան իսպառ չտա չէ՛ ասի
Ինչպես աղ ու հացն նրա աչքի չի բռնիլ
820 Ինչպես նրա աչքը էլ լույս կըտեսնի
Ինչպես նրա բանն էլ կըհաջողվի,
Ինչպես նրա սրտումն էլ Աստված կըլի.
Ինչպես նրա տունն բարաքյաթ կմնա
Ո՞վ մարդի աղ ու հացն իսպառ. մոռան՛ա
Նա երկու սաղ կքոռանա։
Աղուհացին հեչ քացի տալ չի ըլիլ.
Աղուհացն շատ մարդի տուն քանդել,
Ու դուրէն երեսին հետո արած թողել
Օճաղը քանդել, ու ծուխը կարել։
830 Աղուհացն օձին բնիցը կըհանի։
Աղուհացն երեսն թրին էլ դեմ կանի
Մարդի երեսը էս աշխարքումն
էն դինումը հո՝ պարզ կանի, կանի։
Աղուհացը ղորդ ա՝ բնավ լեզու չունի,
Բերան էլ չունի, բայց էնքան սուր ա,
Որ ամենին էլ ջուղաբ կտա, կարի։
Ա՛ղուհացի պես աշխարքումս ինչ կա
Տունդ էլ մալով լիքը ու դուռդ էլ դոլվաթով
Որ հացի քոռ ես, կես փող չի աժի
840 Ում մոտ էլ գնաս, եդևն դեմ կանի։
Բաբի պահո՛ղը դուք պետք է ըլիք,
Բարը որ ոտից, թաղադից ընկնի,
Դուք պե՝տք է նրան ոտ Էլ տաք, թաղաթ.
Բարի երեսին դուք պետք է հող քցեք,
Ձեզ որ չունենա, բաբն ինչպես կապրի,
Բաբին թաղեցե՛ք, պատարագ արեք
Բարի հոգան միշտ օղորմի տվեք
Դուք որ ախր չլիք, էստոնք ով կանի,
Ոտիցս պետք է բռնեն, ու գյոռը
850 էլած չէլածն էլ շներոց ըլի.
Բարի օճաղի ճրագը պետք է վառեք,
էկող գնացողի լավ ճամփու դնեք,
Ի՞նչ պետք է տանինք էս աշխարքիցս
Մեկ թուռը հող մեկ էշ՝ մեկ դարդակ պատան,
էս ա մեր փայը, Աստված կամեցել.