Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրդ. (Փոքր լուռ կացավ։ Էնպե՛ս զարմացած՝ էնպես էն կնկա ձեռը հուփ տվեց, որ քիչ էր մնացել, բարձր գոռա։ Իրան աչքն էլ արտասնքով լցվեց։ Քանի միտք էր անում, հոգին դողում էր, թե ի՞նչպես կարելի է էնպես ազնիվ լինել, ու աղքատ տեղն էլ լավություն անիլ: Վերջապես ասեց): Ի՛մ բարի քույր՝ կըլի որ ինձ էն քո ասած ողորմելու մոտ տանի՞ս։

Անծ. կ. Պատվելի աղա. չեմ կարող. իմ ազիզ հիվանդը էնպես գոռոզ սիրտ ունի, որ ուրըշից օգնություն չի վերցնիլ:

Գրդ. էդպես մարդ է՞։ Էդ դհա լավ։ Ինչպես որ ըլի, դու տա՛ր ինձ նրա մոտ, ու ասա՛, թե էկել եմ նրան տեսնելու, որ ըսկի չըլի, ա՛սա թե հեքիմ եմ։ Էս անծանոթ կինը խոսքին անկաջ արեց ու առաջուց իմացավ, որ էս ազնիվ ղարիբ մարդը ուզում ա, որ մեկ մեծահոգություն բանացնի։ Իրան համար էնքան լավություն չէր ուզիլ, որքան իր ազիզ հիվանդի համար։

Գրադ. էս կնկա եդևիցը մտավ մեկ մութը օթախ. ողորմելի հիվանդը աչքերը խուփ մեկ կտրտված տեղաշորի միջում ընկած էր։ Մարդի գլխին կրակ էր վառվում, նրան տեսնելիս։ Ոսկոռներն ու կաշին էր մնացել վրեն, էլ մարդի կերպարանք չուներ. փեդ էր դառել էնպես մեկ հին, բայց թամուզ խալաթում փաթաթված ընկել էր ու խռռում էր։ Բարեսիրտ վաճառականի սիրտը կրակ ընկավ, որ նրա աղքատությունը տեսավ, բայց հիվանդի էն կերպարանքը նրա ուշ ու միտքը հետը տարավ։

Էս միջոցին հիվանդը էն խորը ընկած աչքը բաց արեց ու կամաց ձենով, դողդողալով ասեց.

«էդ ո՞ւմ էս բերել հետդ՝ Աննա....

«Պարոն՝ ինձ տեսություն չի՛ հարկավոր...

Գրդ. (Ցավելով։) Ներեցե՛ք ինձ, սի՛րելի, ես հեքիմ եմ. հանկարծ տանիցը դուս գալիս իմացա, որ էստեղ հիվանդ կա, եկա որ տեսնիմ. ինչ ղուլլուղ կհրամայեք։

Հիվանդը: Շնորհակալ եմ, պատ՛վելի, ինձ էլ հեքիմ չի՛ հարկավոր:

Գրդ. (Գլուխը պտտելով։) Ի՞նչ խոսք ա. ընչի՞ չեք հեքիմ ուզիլ, դուք ախր հիվանդ եք, կըլի որ ձեզ պրծացնի։

Հիվանդը. էլ ի՞նչ պրծացնիլ, իմ վերջս հասել ա, ես էս ա մեռնում եմ. ի՞նչ հույս ունիմ աշխարքումս, որ ապրիմ էլ։

Գրդ. Աչքի լույս, էդ ի՞նչ խոսք ա. ընչի՞ եք սիրտդ կոտրում, ձեզպես ջահելին ափսոս չի՞, որ էդպես խոսի։ Էդ ձեր ցավն ա էդպես ձեզ խոսացնիլ տալիս։ Բաս մեկ բարեկամ, սիրելի էլա չունի՞ս։

Հվնդ. Բարեկամ որ ունենամ, էս հալին ընչի՞ կըլիմ։

Գրդ. Չունքի էդպես ա, մեկ բարեկամ էլ ա, պետք է ունենաք, էն ես եմ։

Հվնդ. Ա՜խ՝ պարոն...

Գրդ. Կարելի է, դուք կարծում եք, թե է՛ս ի՞նչ զարմանալի բարեկամություն ա, որ ես քցում եմ։ Ի՞նչ կա որ, սիրելի, մի զարմանաք, թե անսովոր բանը միշտ սուտ է։ Ես շատ խոսք ու զրից անիլ չեմ սիրիլ։ Ի՞նչ հարկավոր է՝ բանը երկարացնիլ։ Քեզպեսին էի ես սրտով ուզում. թե ես էլ քո աչքին դուր էկա, էլ ուրիշ ի՞նչ բան կա, որ մեր մեջը քանդի։ Կարճ, շատ գլխացավությունն ի՞նչ պետք է, արի՛՝ մենք բարեկամ դառնանք, պրծանք գնաց։

Հվնդ. Պատվելի.... ես... չգիտեմ...