Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հովհ. Խնդրում եմ։

Գրդ. Չլինիմ էլի ուրիշ բան կա մտքումդ։ Հովհ. Ոչ, միմիայն ես կուզեի հարցնիլ, թե ձեր աղչիկն էլ կհամաձայնի թե չէ։

Գրդ. Հովհաննես, Հովհաննես, գլուխդ տեղը չի, չգիտեմ ի՞նչ ա պատահել քեզ, ի՞նչպես, էն աղչիկը, որ նրա հոր կյանքը դուք պրծացրիք, ձեզ չի՞ պետք է սիրի. էդ ուր ես գնում։ Անկաջ արա, տես բանդ ինչպես հաջողել ա։ Իմ կնիկն էս օր անկաջումս ասեց, թե նա վարավուրդ է արել, որ իր աղչիկը Էդ սիրուն Հովհաննեսիդ վրա սիրահարվել ա։ Սրանից ավելի էլ ի՞նչ կուզես. հազիր կաց, որ բանդ թամամ ա, փախչիլ մախչիլը պարկը դիր։

Հավհ. Իմ հեր, իմ ծնո՛ղ աշխարքումս ինձանից բախտավոր էլ ո՞վ կըլի։ Աստված ինձպես մեղավորի ձենն ի՞նչպես իմացավ։

Ու հիրավի իր բախտին, իր մուրազին հասավ։ Աստված ամենին էնպես բախտավորի, ինչպես նրան։

Աշխաաասիրյաց Խաչատուր Աբովյանց.