Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ում ձեռը բռնենք, ում գլուխը պատռենք.
Քանի ձեռիցդ գա լավություն արա՛.
Դուռդ բաց պահի, ով գա թող տուն գա,
Որ դռնիցդ դուրս էկողն իր մտկումն չասի,
860 էս քարի կտոր, հացի քոռ մարդ էր
Ու օղորմու տեղ ուշունց քե՛զ տա։
Քանի ունիս կե՛ր, ուտիր խմացրու
Դու էլ քեֆ արա՛, արշին էլ քեֆ շհանց տո՛ւ:
Դուռդ էկողին դու չէ՛ մի ասիլ
Քե՛զ վա՛տ ասողին, դու վատ մի ասիլ
Քանի ձեռիցդ գա, լավություն արա՛,
էս աշխարքումս շավությունից էլ
Բնավ հավիտյան հեչ մեկ թան չկա։
Ջանս գերեզմանումը հոգիս երկնքումը
870 Ես ձեզանից հենց միշտ էս կըխնդրեմ,
Որ իրար սիրե՛ք, լավություն անեք։
Ձեր ձեռի թիքեն կ՛տրեք, ու փայ տաք.
Բերներիցդ կտրեք, ու ուրիշին տաք,
Աղքատի ձեռը դարտակ ետ չղրկեք.
Տներդ էկողին պա՛տիվ տաք, սիրեք,
Ձեզ չոռ ասողին դուք միշտ ջան ա՛սեք,
Փոխառած հացդ էլ կրկին եդ տաք,
Հազար թուման էլ գտնիս, տ՛երը տաս։
Կես փող մեկ մարդի պարտական չըրիս
880 Ինչ օր՝ որ առար, ու թե որ կպրես
Շուտով տա՛ր եդ տուր՝ բեռդ թեթևացրու
Որ թե էլ ուզես՝ էհթբար ունենաս,
Էլի ստան՛աս, ու դու էլի տաս։
Պարտքի տակին մնա՛լ, ու պարտքատերը
Իր դուռը բերել։ Դրանից փիս բան չկա։
Խոսքիդ հաստատ կա՛ց, երկու լեզուն միշտ
Քո տունը կը քան՛դի ու բնավ չի շինի.
Տալացուք հ՛ունիս դու շուտով պրծիր.
Որ վրեդ եդո բե՛ռը չի դառնա։
890 Մեկ խնձոր կտրելիս, մեկ տանձ ուտելիս
Թաժա հաց թխելիս, արաղ քաշելիս,
Սուփրի վրա նստած՝ գինի խմելիս
Չոլի անցվորին կանչիր նստացրո՛ւ,
Կերցրու, խմացրո՛ւ, փորը կշտացրո՛ւ,
Որ քո տունդ ու դուռդ օրհնելով դուս գա
Ու նրա աչքը հացիդ վրեն չմն՛ա։