Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ո՜, որպիսի սոսկալի հեծութիւնք ի հեռուստ հարկանեն զլսելիս իմ. կանչիւն կանանց, կարկաչիւն մանկանց։ Փութա՛, ե՛րթ, զինակի՛ր. և իմ է կին. և իմ են զաւակունք. երթ, և արգել զսպանողս. հա՛ր զայն, որ ընդդէմ դառնայցէ. (զինակիրն հեռանայ). Արիւն սպանելոց հոսէ ընդ բլուրն։ Թէև արիւն է հեթանոսաց, սակայն է արիւն մարդոյ։ Միթէ այս հրկիզեալ աւերակք են հաճոյական պատարագը Աստուծոյ։ Սիրտ իմ խռովի... Խիղճ իմ ասէ ցիս՝ նոքա ամենեքին եղբարք քո էին։

ՎԱՐԱԳՈՅՐ Բ.

Մանուկ. (ի պատառոտուն ձորձիկ՝ գիսախռիւ՝ նեպով ընդ այն վազս արձակէալ՝ անցանէ) Մայրիկ, ո՞ւր է իմ մայրիկն։

Տէոբալդ. Զո՞ խնդրես, մանո՛ւկ դու։

Մանուկ. (Լալով) Զմայր իմ խնդրեմ, զիմ մայրիկն։

Տէոբալդ. Աստուած։

Մանուկ. Ավա՜ղ. զհայր իմ դուք սպանիր, քոյր իմ դնի անկենդան, եղբայր ի՛մ թաւալի յարեան, ո՞ւր է իմ մայրիկ։

Տէոբալդ. Ե՛կ առ իս խղճալի մանուկ։

Մանուկ. Աւասիկ անդ էր տուն մեր — այլ այժմ յաւերակս է դարձեալ, ամենայն՝ հրով կիզեալ. և տակաւին ծխի. պարտեզն մեր յաղարտ վարեալ ես ո՞ւր երթայց. յո՞ ապաստանեցայց, մայրիկ իմ, մայրիկ. (ոտն արձակեալ փախչի բացագոյն, կոչէ զմայրն իւր, և արձագանք ձայնին լսելի լինինի հեռուստ):

Տէոբալդ. Ո՞հ, զիարդ կարկամին ոսկերք իմ. հերք գլխոյ իմոյ խոզանանան... մանուկ դու, մանուկ, մի՛ բառնար ճիչ. քո լալօնք յոգի հարկանեն զիս. բառնան զիմ արութիւն, և զինչ է այս արութիւն։ Արդեօք քաջութիւն առ ի զդէմ ունիլ զորութեան, թէ տկարութիւն՝ ի տանել այնմ. գուցէ՝ թէ երկոքին ևս են։ Ո՜հ, երկոքին ևս այժմ լքանեն զիս: Ո՞ւր է քաջութիւնն, մինչ կոծ մանկանն զինաթափ առնէ զդիւցազնական բազուկ։ Աչք իմ հանդիպին կթուցեալ հայեցուածոց, և ծունկք իմ ընդ ինև ծալին, հռնտիւնք դիականց՝ որք զշունչ յետին արձակեն, ածեն զիս ի կանացի թուլութիւն. բարիոք իմն է, զի վախճան եղև մարտիս, ապա թէ ո՛չ չէր ինձ մարթ մարտ դնել անգամ։

ՎԱՐԱԳՈՅՐ Գ.

Զինակիրն, և վաղվաղակի զկնի նորա կրօնաւորն դոմինիկեան։

Զինակիր. Ընդ ամենայն տեղիս տարրացաւ լռութիւն։ Փողոցք լիուլի ծածկեցան դիակամբք արանց, կանանց և մանկտւոյ. ամենայն ուրեք վեր առաքին փառք Աստուծոյ։ Տաճարք կռոդ եղեն ի կործան ընդ ամենայն տեղիս, բարձր ի գլուխ պանծայ հաւատն ճշմարիտ, սակաւք ոմանք ի հեթանոսաց զերծան փախստեամբ, հարիւրաւորք անկան ի գերութիւն, ի մէջ սոցա է և տանուտէր գեղջս այսորիկ, մերքն դառնան յետս յաղթութեամբ և բազում աւարաւ։

Տէոբալդ. Աւարա՞ւ, ասես ո՛չ. յափշտակութեամբ, կեղեքանօք, իմ չիք մասն ի նոսին։