Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զինակիրն. Ոչինչ հեռի ի գեղջէ յայսմանէ ես գտի զայն կրօնաւորն դոմինիկեան, որ ընդ մեզ չուեաց ի սկիզբն արշաւանին։ Չկտրեմ սանձել զիմ ծաղր. ի սկզբան մարտին խոյս ետ ի գլուխ բարձրաբերձ ծառոյ միոյ մայրւոյ, և անտի ի միջոյ սաղարթալիր ոստոց գաղտագողիդ իմն հայէր, և յորժամ ես աղաղակեցի առ նա, թէ էանց վտանգն, ապա էջ ի վայր, և աւանիկ գայ այսր։

Տէոբալդ. Նոքա ի բնուստ են յոյժ երկչոտ զօրէն մանկանց, և ի հասանել վտանգին. Ոչ գիտեն թէ ո՞ւր անհետ լիցին։ Ես զգամ յանձին զզարմանալի իմն փոփռխութիւն. աներևույթ բազուկ պատառէ զպատիր պատրուակն, և ճշմարտութիւնն ի հեռուստ երևի. ցանկալի էր ինձ այժմ լինել ի տան առ ընթեր սիրելի կնոջ իմոյ։

ՎԱՐԱԳՈՅՐ Դ.

Դոմինիկեանն և առաջինք:

Դոմինիկեան. Փառք Աստուծոյ, բարի՛ է քեզ. բարի է, ասպետ բարետոհմիկ։ Զօրաւիգն եղև քեզ Տեր. ամբարտաւանք հեթանոսը անկան. Աստուածքն ամօթոյ կործանեցան. արտասուք երկնային ուրախութեան հեղանին յաչաց իմոց, յորժամ տեսանեմ զաւերակս, զորս բազուկ քո քաջ ցիրուցան կացոյց:

Տէոբալդ. Կացե՛ք վկայ, զի ես քաջ կատարեցի զուխտ իմ։ Գիտէք, զիա՞րդ Աբբայն ձեր խրախուսէր զիս յայս արշաւան. և յանկոյց զիս առ այս վառեալ ի սրտի իմում զնախանձ բարեպաշտոլթեան ի ձեռն հրամանաց Քահանայա պետին Հռովմայ, թողութեան մեզաց, և օրհնութեանց— լերուք վկայ առաջին նորա. զի ես կատարեցի զիմ խոստումն ասպետական։

Դոմինիկեան. Ես ազդ արարից նմա, զոր ինչ հրաչս գործեաց քոյդ արիութիւն յայտ յանդիման աչաց իմոց։

Տէոբալդ. (ծաղու իմն.) Արդարև յանդիման աչաց ձերոց։

Դոմինիկեան. Նա բազմապատկեսցէ ձեզ զժամանակ մեղաց թողութեան, տարածեսցէ զայն և ի վերայ որդւոց ձերոց, և օրհնեսցէ զազգատոհմ ձեր։

Տէոբալդ. Ապա ուրեմն շատ է ինձ օրհնութիւնն։ Այսուհետև երդնում ձեզ յամենայն, որ ինչ սուրբ է, զի ո՛չ ևս յավելից երբէք մարտնչիլ:

Դոմինիկեան. Ա՛սպետ, մոռանայք զձեր պաշտօն։

Տէոբալդ. Ես ինչ ո՛չ մոռանամէ զորօրինակ ո՞չ մոռացայց երբէք զողորմ տեսարան գիշերոյս։ ՄիթԷ ո՞չ դուք էիք ականատես վկայ, զի ես զուխտ իմ կատարեցի. զի՞նչ այլ ևս։ ՄիթԷ դուզնաքեայ ինչ էր այս. միթէ հարք իմ սակաւ ինչ են գործեալ։ Միթէ դուք մոռացեալ էք. զի ես նստիմ մենացեալ որբացեալ ա՞յս քսան և երեք ամ. յորմէ հետէ Հուգոն ֆոն Վոզֆինգեն չուեաց յերկիրն ալետեաց, և թուի թէ անդ վճարեաց զկեանս իւր։

Դոմինիկեան. Տացէ՛ նմա Տէր զերկնից արքայութիւն. եթէ մարտ եդեալ իցէ նորա որպէս բարեպաշտ ասպետ։

Տէոբալդ. Որքան արտասուս հեղաք վասն նորա՝ ես և մայր իմ։

Դոմինիկեան. Արտասուք ձեր են մարգարիտը յեռեալք ի պսակ նորա։

Տէոբալդ. Հայր սուրբ, ո՛չ երբէք լիցի ձեր պակասութիւն ի բանս պճնազարդս։