Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տէոբալդ. (բուռն հարեալ զսրոյն). Ծեր դու... այլ շղթայք քո զքեզ փրկանաւորեն։

Միստիվոյ. Զի՞ ևս յապաղես. կամ համարիրիս թէ չէ քեզ այնքան պարծանք խորել զանզօր ծեքունիստ որքան զեղկելի մանկունս. հար յոգի։

Տէոբալդ. Վայրենի, դու ո՛չ ճանաչես զիս:

Միստիվոյ. Ես զքեզ քաջ ճանաչեմ, հեծութիւնք ի մահ վիրաւորելոց հնչեն յունկս իմ զանուն քո։ Զիարդ հային յիս ոմանք գոռոզաբար, և ոմանք բախտակրելով։ Հայեցարուք յիս անբարտաւանութեամբ, ձեր ախտակրութիւն անտանելի իմն է ինձ։

Տէոբալդ. Լուծէք զշղթայս դոքա, և թողէք զմեզ առանձին (զինակիրք բառնան ի նմանէ զշղթայո, և ելանեն արտաքս)։

Միստիվոյ. Չգիտեմ՝ ասպետ արդեօք առ վեհանձնութեան բառնաս ի ձեռացս՝ յոտիցս զերկաթսն, զի յազատութեան մատնեսցես զիս ի մահ, որոյ վասն գո՛հ եղէց զքէն. թէ ընդ կատակս, զի տարէս ինձ լինել խելամուտ՝ թէ ձեռք իմ և առանց կապանաց չզօրեն առնել ինչ. ուրեմն վա՞ է քեզ. (ցուցեալ զաւերակսն հրակէզ.) առաջին խանձող լիցի ի ձեռս իմ կայծակն։

Տէոբալդ. Ծերունի՝ ես կամէի ծանօթանալ քեզ, կամէի խօսակիր լինել քեզ յանդորրու և խնդրէի հնարս շիջուցանել զխռովութիմս ամբոխեալ արեանդ. վասն այն հրաման ետու բառնալ զձեռնակապս և ղոտնակապս քո։

Միստիվոյ. Խոսակիր լինել յանդորրու. միթէ խելայեղեալ է քո։ Էին իմ եօթն որդիք, և ամենեքին տապաստ կան անկեալ. երեք էին իմ դստերք, զորս ապիրատքն քո բռնաբարեալ վարերին ի մահ։ Կին իմ, որ յամս քառառուն բաժանորդ իմ էր յամենայն դառնութիւնս և յուրախութիւնս, դիակնարեալ տապալի յարեան։ Խօսակիր լինել յանդորրու, ես էի տանուտէր գեղջս այսորիկ, սիրէին զիս ամենեքին և մեծարէին, ծերք և տղայք բոլորէին շուրջ զինև ի տօնախմբութիւնս, և հայր կոչէին զիս. յերեկն տակաւին կայի շուրջ պատեալ յիմայնոր, և օրհնէի զարև ի մուտս իւր։ Այլ այսօր անորդի՝ մենարեալ։ Խօսոկից լինել յանդորրու։ Էր իմ բնակարան հանգստեան, դաշտւ ծաղկեալք. տուն իմ եդեալ կայ յաւերակ. դաշտք իմ աղարտեալ. իսկ պարարտ խաշինք զաղաղակ բառնան։

Տէոբալդ. (յալհկոծ շփոթի) ժուժեա՛ առ վայրիկ մի։

Միստիվոյ. (հայի ի նմա մտադիւր, և փոքր մի զտեղի առեալ): Այր դու դեռահասակ, չես այնպէս, որպէս կա միս կամ պարտիս երևիլ: Զի՞նչ չար արարեալ էր իմ քեզ։ Տեսնալ էինք արդեօք միմեանս երբէք. զգրգռեալ էի արդեօք առիս զքոյդ բարկութիւն. կամ վշտարուրե ալ էի իւիք քեզ։ Վասն էր արշաւասոտ յարձակեցար յիս, յորժամ կայի ես յանհոգս յապահովի։ Է՞ քո կին, են քո զաւակունք, է՞ քո սիրտ։

Տէոբալդ (զամօթի հարեալ լռէ)։

Դոմինիկեան. Մեք զէն առաք հրամանաւ մերոյս Աբբայի, զի ի մէջ ձեր հեթանոսաց մուծցուք զմեր կրօն սուրբ. զի զձեզ զխաւարեալսդ աչօք դարձուսցուք ի ճանապարհն ճշմարտութեան. զի զձեզ զվայրենի գազանսդ արասրուք հեղահամբոյր գառինս աստուածային հօտին։