Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թիւն. խելամուտ եմ, հասու եմ բնաւորութեան բարուցդ, չէիր դու խստասիրտ (հայեցեալ ի կրօնաւորն) դու եղեր անօթ և եթ։ (Կարկառէ զբազուկն) ներեմ քեզ, հաշտիմ ընդ քեզ, արիւն անկելոց կոտորելոց մի՛ լիցի ի գլուխ քո և յանձինս զաւակաց քոց։ Առնում յետս զայս դրօշ՝ շաղախեալ թաթաւեալ յարեան հայրենակցաց իմոց։ Ընդունիմ յետս, զի մարթացայց բարերարել, ցորչափ դիւրագայթ ոտք իմ կացցեն ղափամբ գերեզմանի, որ արդէն իսկ կայ հանդէպ իմ բերանաբաց։ Այլ յա զագս կրոնի իմոյ յայտնապէս ասեմ, զի ո՛չ կտրեմ փոխել զայն։ Ես ծեր եմ և ոչ մնայ ինձ կեալ ընդերկար։ Արդէն իսկ արհեստագէտն հանդերձէ վասն իմ զդագաղ, և ինձ արժան է մեռանիլ ի կրօի իմոց նախնեաց։

Դոմինիկեան. Լսէ՞ք արդեօք Ասպետ։

Միստիվոյ. Այլ ես ոչ արգելում ձեզ առաքել յերկիր իմ, խաղաղութեամբ քարոզել զայն ճշմարտութիւն, որոյ զձեզ ճանաչէք տէր։ Ես ո՛չ արգելում զիմս աշակերտիլ այդմ նոր վարդապետութեան, միայն զի կատարեսցեն զպարտաւորութիւես իւրեանց առ իս և առ եղբարս իւրեանց։

Տէոբալդ. Եւ այդ իսկ շատ է ինձ։ Այլ դու հիշեցեր զմի ոք ի քրիստոնէից. պաշտօն ասպետութեան իմոյ ո՛չ ներէ ինձ թողուլ գնա ի մէջ հեթանոսաց։

Միստիվոյ. Ես երթայց ի խնդիր նորա։ Այլ մինչև է մեր հեռացեալ յիրերաց, ասա ինձ ո՞ օտարական, զի՞նչ է անուն քո։

Տէոբալդ. Իմ անուն է. Տէոբալդ Ֆոն Վուլֆինգեն։

Միստիվոյ. Իսկ որ խօսին ընդ քեզ՝ է ծերն Միստիվոյ, որ ի վկայութիւն այնմ, թէ ոչ երբէք ունի պահել ի սրտի իւրում զվրէժ քինու կամ ատելութեան. բաժանէ ընդ քեզ զայս մատանի օղակ (հանէ զմատանին ի մատնէ, և բեկանէ յերկուս մասունս)։ Ա՛ռ, և եթէ երբէք հուպ լիցիս ի մեր բնակարանըս, դու, կամ որդի քո, կամ թոռն քո, առաքեցէք զկէս օղակիս, և ես յիշեցից՝ թէ կռեալ եմ ընդ քեզ զդաշն հաշաութեան և զուխտ բարեկամութեան, և ընկալայց զքեզ ի խրճիթ իմ, եթէ իցէ իմ խրճիթ։ (Ապա սրտառուչ իմն եղանական). կա՛ց բարեաւ։

Տէոբալդ. (անկանի ի գիրկս նորա). Երթիցես բարեաւ. Լե՛ր ինձ բարեկամ։ (Ապա գլխակորեալ թախծանօք) մի ամաչեր յարտասուացս, թոյլ տուր դոցա հոսել անխոնջ և անքոյթ. զի համապատիւ են ասպետական արտասուաց։ Ո՞, ո՞րպիսի առաքինութիւն բնակէ ի կռապաշտիս յայսմիկ։ Ես խլեցի կողոպտեցի ի նմանէ զամենայն, և նա շնորհեաց ինձ թողութիւն։ Պատկառեսջի՛ր Տեոբալդ, պատկառեսջի՛ր։

Դոմինիկեան. Զգուշ լերուք՝ Ասպետ, առաքինութիւն հեթանոսաց է գըլխովին կեղծաւորութիւն։

Տէոբալդ. Տո՛ւր ինձ ոգի առնուլ։ Ո՛չ կտրես արմատաքի քանդել ի սրտէս զսէր որ առ մարդկան ազգ։

Դոմինիկեան. Այդ լեզու է խաբողի։ Որդիդ եկեղեցւոյ՝ զօրացո զսիրտ քո. անօթդ ի ձեռին Տեառն, կա՛ց հաստատուն ի հաւատդ։ Միթէ մոռացայց զերդումն, զոր առաջի սեղանոյ տեառն երդուայք իմումս Աբրայի։ Միթէ դուք մոռացայց զուխտն հրապարակական իսպառ սպուռ ջնջել զայս խաժամուժ