Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/330

From Վիքիդարան
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ամբոխ։ Տակաւին կենդանի են հարիւրաւոր գերեալք. տակաւին կենդանի է ամբարտաւանն. բարձրամիտն Միստիվոյ։

ՏԷոբալդ. Այո՛, կենդանի է, և հանդերձեալ է վայելել ի կենդանութեան: Ես կատար՛եցի զիմ խոստումն եղեռնաւոր. և դուք անձամբ անձին գտայք այնմ ականատես վկայ, այլ յայսմ հետ է և ոչ կաթիլ մի անմեղ արեան հեղանիցի։

Դոմինիկեան. Եվ արժանի ինչ է այդօրինակ բան ի շրթունս Ասպետի։ Չկամիցի՞ս արդեօք վերստին նորոգել, յոտին կանգնել զկռապաշտութիւն:

Տէոբալդ. Դադարեալ ի հայհոյելոյ զիս՝ հայրդ պատուական։ Դիտաւորութիւն մեր էր միայն տարածումն ուղղափառ, հաւատոյ։ Եւ ես լայն նկրտիմ, և առ այն ուղղեմ զիմ ճիգն զամենայն, դուր լուայք թէ զինչ պայման ուխտի եդի կռեցի ընդ Միստիվոյի։

Դոմինիկեան. Ուխտ և հաշտութիւն ընդ հեթանոսի։ Զիարդ էր հնար լինել միանգամայն քրիստոնեայ և հեթանոս։ Կամ ո՞ր խաղաղութիւն իցէ ի մէջ քրիստոնէի և կռապաշտի։ Նա հաշտեցաւ ընդ ձեզ վասն այն, զի մարթասցի փրկել ի ձեռաց մերոց զայն, զոր միանգամ հնար իցէ փրկեր նա եղ ընդ ձեզ ուխտ երդմնի՝ զի հաւասար բաժանորդ եղիցի հարուստ և ճոխ աւարացն, զոր բարեպարիշտ Աբբայն մեր կամէր ի պէտս եկեղեցւոյն դնել ի գործ։ Ցանկայր նորոգել զսեղանն, ըղձայր զչարաշուք զարդս կռոցն անրարշտաց ձուլել յոսկեղէն բաժակս, բաղձայր յօրինել զգեստս, ծանրագինս, պատուականս, զարծաթէ բուրվառս, զպատկերս սրբոց։

Տէոբալդ. Խելամուտ եմ ձերոց խորհրդոց. զոր ինչ եկեղեցին կորուսանէ աստանօր, զայն ամենայն հատուցից ես յիմոց ստացուածոց։

Դոմինիկեան. Գոհ եմ զձէնջ. Ասպետ բաբետոհմիկ անուամբ եկեղեցւոյ, այլ։

Տէոբալդ. Զի մի այսուհետև կրկնեսջիք ինձ այլ, մի՛ բռնադատեսջիք զիս ապաշաւել, զի ես ետու յերեկն զերդումն ձերում Աբբայի։ Դեռևս յերեկն, յորժամ ես հանդերձէի ձեռներէց լինել յարշաւանս, դեռևս յերեկն իմ ջերմեռանդն նախանձ թուլանայր, ես դրդուէի ի խորհուրդս իմ, դրդուէի ի ձեռնարկս։

Դոմինիկեան. Դուք դրդուէի՞ք ի խորհուրդս ձեր։ Տեսէք Ասպետ՝ թէ զի՞նչ գործէ երևակայութիւնն։

Տէոբալդ. (ժտալով.) Զի՞նչ երևակայութիւն։

Դոմինիկեան. Եւ զի՞նչ այլ կարէր դրդուել զխորհուրդս մեր։

Տէոբալդ. Ո՛չ ամաչեմ խոստովան լինել, թէ արտօսր կնոջն իմոյ, յորժամ հանդերձեալ էի յուղի անկանիլ յարշաւանս իմ Ադելայիդա հայէր յիս թախծագին — և ի դառնութեան իւրում զաչս անգամ ո՛չ խոտորեցուցանէր յինէն։ Ընդ ամենայն տեղիս գալը զհետ իմ. և ի խորոց սրտին արձակէլ թառանչս տխրագինս։ Եւ յորժամ մատուզին ինձ զզէնս, ո՛չ ևս մարթացաւ զուսպ ունել, սանձել զանձն լարտասուաց և եղև իբրև սպառազինեցայ, սրացաւ փարեցաւ զպարանոցաւս, և այնքան սաստիկ ունկը զիս ի մէջ զրկաց, զի հազիվ մարթացայ զանձն իմ կորզել ի բաց ի միջոյ բազկաց նորա։

Դոմինիկեան. Միթէ ո՞չ գիտէք զայդ, Ասպետ, թէ են կանացի մեղկութիւնք։