Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տէոբալդ. Ո՛չ. ես ճանաչեմ զիմն Ադելայիդա։ Թէպէտ և առեալ եմ ևս զնա ի շինականացն խրճթէ, սակայն յերակս հորա ընթանայ արիւն ազնուական, որպէս թէ ծագեալ իցէ նորա ի տանէ վաղնջուցն Ասպետաց։ Մինչև ցօրս այս չէ եղեալ ի սրտի նորա խորհուրդ ինչ, որ իցէ անարժան այժմեան վիճակի նորա, զի այնու ի յայտ ելանէր անարգատոհմ ծագումն նորա։ Յառաջագոյն յորժամ պատերազմ հրաւիրէր զիս ի դաշտ մարտի, հանապա՛զ նա ինքն իւրովք ձեռամբք զիս վառէր ի զէն և ի զրահ։ Եւ զուարթագին բերկրութեամբ յուղարկէր զիս մինչև ի դուռն ամրոցին։ Այլ յերեկն միայն անհասանելի կասկածանք ամբոխէին զկուրծս նորա։ Ցերեկն ի տալ ինձ զողջոյն հրաժարական, տոգորէր թաթաւէր յարտասուս. և սրտառուչ հեկեկանօք եռանդագին ախտակցութեան աղաչէր զիս, որշափ ինչ հնար իցէ՝ խնայել յանմեղըս։

Դոմինիկեան. Խնայել, արդարև վեհանձնութիւն հազուագիւտ։ Ո՞չ նոյն հեթանոսք՝ ութն ամօք յառաջ գերի վարեցին զհայր քումդ զուգակցի։

Տէոբալդ. Եւ կ արի իսկ քաջ յիրաւի։ Այլ իմս Ադելայիդա ողբովք արտասուաց ելաց սգաց զիւր կորուստ, բայց ոչ եբարձ ի սրտի իւրմէ զմարդասիրութիւն. անարգ կիրք վրեժխնդրութեան չէ՛ բնաւ ընդաբոյա քաղցրաբարոյ բնաւորութեան նորա։

ՎԱՐԱԳՈՅՐ Զ.

Առաջինքն և Ջինուորն ածէ զԲերդրամ։

Զինուոր. Ասպետ. աւասիկ այն գերի, զորմէ պատմէր ձեզ Միստիվոյ։

Տէոբալդ. Ե՛կ, հուպ կաց։ Ընդ երկար կացեր մնացեք ի գերութեան։

Բերդրամ. Ութ ամ, ո՛չ. հինգ ամ միայն, քանզի յերիս ամս վերջինս, յորմէ հետէ կամ ի ձեռս Միստիվոյի, ես չեմ ծառայ։

Տէոբալդ. Ո՞ ես դու, չորոց վայրաց։

Բերդրամ. Ես շինական եմ գեղջն Վէիխբալդ Ֆոն Վուլֆինդեն. և տէր իմ Հուգոն Վուլֆինդեն։

Տէոբալդ. Ես ժառանգ նորա եմ. տեսանես դու յանդիման քո զորդի նորա։

Բերդրամ. Ապա ուրեմն դու ես Տէոբալդ. օրհնեսցէ զքեզ Աստուած՝ ասպետդ դեռաւուրց։

Տէոբալդ. Զիա՞րդ կոչի անուն քո։

Բերդրամ. Բերդրամ է իմ անուն։

Տէոբալդ. Բերդրամ— Ա՛ստուած։— է՞ր քո դուստր։

Բերդրամ. (Զարհուրագին). Դ՛ուստր։ Ո՛չ։— Այո՛՝ դոյր:

Տէոբալդ. Ադելայիդա չէ՞ր դուստր քո։

Բերդրամ. (Ի սաստիկ վրդովման) Ադելայիդա՞. այր՛... յայդ անուն կոչէր իմ դուստր. կենդանի՞ է արդեօք։

Տէոբալդ. (փարի զնովաւ): Ադելայիդայ իմ ամուսին է։

Բերդրամ. (կարի եռանդագին): Ամուսին ձե՞ր է։

Տէոբալդ. Այո՛, իմ զուգակից սիրելի, հեզահամբոյր։

Բերդրամ. Աստուած իմ։ Զիարդ հնար է այդմ լինել։