Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչչև է իմ ի ճանապարհ ելեալ, առ անգամ մի ևս գիրկս արկից բարետոհմին Միստիվոյի, և ի կուրծս նորա հեղից զարտասաս։ Ո՞հ, երանի թէ էին այս արտասուք՝ վերջին:

ՎԱՐԱԳՈՅՐ է.

(Սենեակ ամացին Վուլֆինգեն. սաուար Աթրայն Պրեմոնսարատենհան վանաց մտանէ, և հայի շուրջ զիւրև)։

Աբբայ. Ո՛չ գոյ և ո՛չ շունչ մի. գեղեցիկն այն ո՛չ երբէք ելանէ յիւրմէ սենեկէ։ Կամ ի ծունկս կայ յանդիման խաչելութեան, կամ նստի ի մէջ նաժշտաց իւրոց և դայեկաց զաւակաց իւրոց։ Առաքինութիւն է այս, թէ բնաւորութիւն բարուց. գուցէ թէ է մին և միւսն. գուցէ թէ և ոչ մին։ Գեղջուկս այս համարի գանձ մի ի մեծուհեաց, լցեալ են զանկս նորա շաղփաղփ բանիլք պարկեշտութեան. այլ ընդ փոյթ այս խաղալիկը ձանձրոյթ լիցին նմա։ Եթէ խելամուտ չիցի հայեցուածոց խմոց, տեսեալ զգողտրիկ քնքշութիւն տեսլեան իմոյ. եթէ ոչ համարի զիս անզգայ և անհոգի. եթէ առաջի իմ կացցէ ակնկոր յերկիր. յեղիցի ինձ յոյս։ Միայն զի Ասպետն տացէ ինձ ժամանակ. և հայրն Բենիամին ճիչդ կատարեսցէ զայն, զոր ևս պատուիրեցի նմա, այսինքըն՝ զի ըստ ամենայնի գուն գործեսցէ բորբոքել զեռանդն նորա՝ մինչև հասուցանել ի ծայր կատաղութեան. ածցէ զնա ի միոյ ժողովրդենէ առ միւոն, ի պատերազմէ ի պատերազմ, և յորժամ սկսանիցի թավանալ, խրախուսեսցէ զնա յուսով փրկութեան. և ոչ հայեցեալ ի քաջութիւն նորա, եթէ դաշնակ ինչ սևեռէր ի սիրտ նորա. տե՛ս՝ զիա՞րդ զարհուրելի լինէր սփոփել զգիրգ և ընդ դիմայլակաւ կարեկցութեան սպրդիլ ի սիրտ նորա. Սո՜ւս, գայ ոք, մի գուցէ զականջեսցէն։

ՎԱՐԱԳՈՅՐ Ը.

Վիտբալդ և Ոտտոմար Ո՛ղջ լերուք, Տէր Աբբայ։
Աբբայ. Ողջոյն ընդ ձեզ՝ որդեակը: Ո՞ւր է մայրիկն ձեր։
Վիտբալդ. Ես ո՞չ գիտեմ։
Ոտտոմար. էլ ես ո՞չ գիտեմ։ Այլ գիտեմ։
Աբբայ. Ասա՛ ուրեմն՝ փոքրիկ իմ գուշակ։
Ոտտոմար. Ինձ զի՞նչ տաջիք՝ թէ ես ասացից ձեզ։
Աբբայ. Ո՞վ զօշաքաղ, միթէ ո՞չինչ արասցես ձրի։
Ոտտոմար. Զի՞արդ չարարից ձրի երբէք. վասն աղքատաց միշտ, այլ
հայրիկն իմ ասէր, թէ դուք հարուստ էք. և ունիք բազմօք առաւել, քան որչափ ինձ ձեզ պիտոյն է։
Աբբայ. Հայրիկն քո ասէր։ Ո՜, ուրեմն արժան է զքեզ կաշառել։
Վիտբալդ. Կաշառել. զի՞նչ խօսի՝ եղբայր։