Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՂԱՍՈԻ ԽԱՂԸ

(էջ 9-186)

Տպագրվում է Աբովյանի ինքնագրի համաձայն։ Ինքնագիրը գրված է սև թանաքով, հաստ, քիչ դեղնավուն թղթի երկու երեսի վրա։ Ձեռագիրը գտնվում է Հայկական ՍՍՌ Գիտ. Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտին կից Գրական Թանգարանում, Աբովյանի արխիվ .№ 55։

Ձեռագիրը (22,5 X պահպանված է լավ, ընթեռնելի, բնագիրն աղճատող արատներ և բծեր չկան։ «Աղասու խաղը» բաղկացած է 155 թերթից (309 կջ)։ Հեղինակը կատարել է համարակալում գրքի աջ կողմում, յուրաքանչյուր չորս թերթը մեկ, բացառությամբ սկզբի ինը թերթի։ Համարակալումն սկսվում է 3-ով, առանց 1-ին և 2-րդ էջերը նշելու։ Ըստ երևույթին «Աղասու խաղ»-ը ձեռագիրը սկզբում եղել է առանձին փոքրիկ պրակներով, որովհետև 15-րդ էջից սկսվում է նոր Համարակալում 1-ով և ավարտվում կ 23-ով։

Ընդհանրապես պահպանված է լուսանցքը, բայց հաճախ (կջ 24—26, 119, 123—130, 185—186, 259—266, 275—283) օգտագործված է այն լրացումների համար, իսկ մի շարք էջերի լուսանցքներում կան ծրագրային նշումներ, որոնք չեն տեղադրվում պոեմի բուն տեքստի մեջ։ Մի շարք էջերում (օրինակ՝ 25-րդ էջը) օգտագործված է միայն լուսանցքը, 24-րդ էջի միայն կեսն է գրված, իսկ լուսանցքն օգտագործված է ամբողջությամբ։ 17-րդ էջի միայն մի երեսն է գրված, որին հաջորդում են երեք մաքուր, չգրված թերթեր։ Տեղ-տեղ էջերի խորքում գրվածի և լուսանցքներում կատարված լրացումների կջերի հաջորդականությունը չի պահպանվել։ Նման դեպքերում հեղինակը գրել է պայմանական նշաններ, որպեսզի հնարավոր լինի գտնել հերթականությունը։ Ինքնագրում հեղինակային ընդգծումները կատարված են մեծ մասամբ թանաքով, բայց կան նաև մատիտով արված մի քանի ընդգծումներ։ 74-րդ էջի լուսանցքում մատիտով արված ծրագրային նշումները բավական աղոտացել են և մի քանի բառեր արդեն անընթեռնելի են դարձել։

«Խաղը հրատարակվում է մեր այժմյան ուղղագրությամբ, պահպանելով գրաբար գրված առանձին հատվածների ուղղագրությունը։

Տողասկզբին կիրառված է գլխատառի սկզբունքը, անկախ նրանից, թե հեղինակը այդ պահպանել է թե ոչ, իսկ տողամիջի գլխատառերի կիրառումը տրված է ըստ հեղինակի։ Ինքնագրում կան էջեր, որտեղ նույն բառը տարբեր տողերում գրված է և՛ գլխատառով, և փոքրատառով, ինչպես օրինակ՝ 228-րդ էջի վրա «եդեմ» բառը, և այլն։

Աբովյանի մոտ կան որոշ բառեր, որոնց ուղղագրությունն ըստ երևույթին դեռևս հեղինակի համար վիճելի է եղել, օրինակ՝ ինքնագրի 136-րդ էջում «Տրդատ» անունը գրված է նաև «Տրտատ» ձևով, 222-րդ Էջում «աղջիկ» բառը գրված է նաև «աղչիկ», 135 և 156 էջերում՝ կրծկահող և կրցկահող 203-րդ էջում՝ մեծ և մենծ և այլն։ Նման դեպքերում պահպանված է հեղինակի ուղղագրության երկու ձևն էլ:

Էջերի լուսանցքներում կատարվոծ հավելումների տողատումները կատարել ենք մենք, ըստ բուն տեքստի տողատման։

Գիրքն ավարտվում է երկու մաքուր և չկտրված թերթերով։

«Աղասու խաղը» աոաջին անգամն է, որ ամբողջությամբ հրատարակվում է։ «Խաղ»–ից ութ քառյակ (1—12, 17—20, 124 — 131, 325— 332 տողերը) առաջին անգամ տպագրվել է 1856 թվին Պետերբուրգում հրատարակված Գամառ-Քաթիպայի «Ազգային երգարան հայոց» ժողովածվում, «Աղասիի երգը» վերնագրով։ Այնտեղից էլ նույն հատվածն արտատպվել է Պոլսում հրատարակվող Սըվաճյանի «Մեդու»–ի 1857 թվի հուլիսի 15-ի համարում։

Մեկ տարի հետո, 1858 թ. առաջին անգամ լույս տեսած «Վերք Հայաստանի» վեպի 3-րգ գլխում նույնպես կան «Աղասու խաղ»–ից հատվածներ, բայց ավելի ընդարձակ, քան