Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

24) Բայազդու չոլ.— Բայազետը Աբովյանի ժամանակ նոր հիմնված Լինելով, շրջակայքում եղել են ազատ, անմարդաբնակ ընդարձակ դաշտեր (չոլ), այդ պատճառով էլ կոչվել է Բայազդու չոլ։

25) Ղոշավանք.— Կամ Խոշավանք և կամ Հոռոմոսի վանք։ 10—13-րդ դարերի հայտնի վանք Անիի մոտ Ախուրյան գետի ափին։

20) Մուսա. Ըստ հունական դիցաբանության այսպես էին կոչվում (Լեսի աղջիկները, իննը քույրերը, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր արվեստի տարբեր ճյուղերը։

27) Հակոբա աջը.— Ըստ հայկական եկեղեցու ավանդության սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի աջը, որը որպես մասունք ամփոփված է արծաթից պատրաստված ձեռքի մեջ. և պահվում է էջմիածնում:

28) Պետրոս մատը.— Քրիստոնեական ավանդությունը պահպանված է համարում Պետրոս Առաքյալի ճկույթի ոսկորը, որը որպես մասունք պահպանված է արծաթյա անոթի մեջ և պահվում է էջմիածնում։

29) Մուղնու վանք.— Կամ Մոդնի, Աշտարակի մոտ գյուղ, հայտնի է իր սուրբ Գևորգ եկեղեցով (17-րդ դար), որը դարձել էր ուխտատեղի հավատացյալների համար։

30) Գետառաքել.— Բառը աղավաղված է. Գետարքել է կոչվել ժամանակին մեծ ժողովրդականություն ունեցող մի խաչ, որը պահպանվել է Կոտայքի շրջանի Ձագ գյուղում գտնվող հայտնի Ձագավանքում։

31) Ծաղկականք.— Հին Այրակոփ վանք, գտնվում է Արա լեռան պատռվածքի մեջ։ Արարատյան դաշտի համբարձման տոնը կատարվել է այնտեղ։

32) Հանականք.— Կամ Հովհաննու վանք, Կարբիի մոտ գտնվող, 5—13 դարերի հայտնի վանք, որը ժողովրդի կողմից կրճատ ձևով կոչվել է Հանավանք։

33) Մետամորֆոգա.– Օվիդիուս Նազոնի հայտնի պոեմը, որը հունական և հռոմեական դիցաբանությունների բանաստեղծական վերամշակումն է։

34) Լերինն Պարնասյան.— Ըստ հին հույների պատկերացման Պարնաս լեռը գտնվում էր երկրի կենտրոնում, որը հանդիսանում էր մուսաների և Ապոլլոնի բնակավայրը։ Պարնասի ստորոտումն էր Դելֆյան հայտնի տաճարը, որի ավերակները գոյություն ունեն մինչև այժմ։

35) Հոներ.– Ասիական թափառաշրջիկ ցեղ։ Հայտնի են հոների արշավանքները դեպի Եվրոպա (մոտավորապես 375 թ.), հատկապես Իտալիա (452 թ.) Աթիլլայի առաջնորդությամբ։ Աթիլլայի մահից հետո հոների իշխանությունը աստիճանաբար քայքայվեց։

30) Հեծեալ ի համետ Աալանդյան իշոյ.— Աբովյանը Ատլանդյան էշ է անվանում Ամերիկա մեկնող նավը։

37) Բնագրի 240-րդ էջի ձախ լուսանցքում, 5229-5239-րդ տողերի դիմաց կան ծրագրային հետևյալ նշումները.

«Զամենայն միահնչիւն բառ պարտ եմ գրել որպէս երևի»։
«Փոնգփռնգալով, ճրնգճրնգալով, ժնգժնգալով, վռվռալով, ղողոալով, կռկռալով,
կվկվալով».

38) Բնագրի 242-րդ էջի 5275-րդ տողի լուսանցքում կա ծրագրային հետևյալ բառը, որը ջնջված է.

«օտար»

39) Բնագրի 260-րդ էջի 5661-5673-րդ տողերի լուսանցքում կան ծրագրային հետևյալ նշումները.

բերանի ջուրը գնալ
սիրտը բոց անիլ, հոգին քաղվիլ Աստծո գոտին
ուշք միտք աշխարհից թռչիլ
աչքը կուլ գնալ. լիսը մեր գնում
աչքը հուփ տալիս, կեծակին տալիս
Սիրտը հուփ ես տալիս, դոշը մի մի գազ բարձրանում
Քնթի ծուխը աշխարք բռնում։