Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՐԱՊ ՎԱԽՏԻ ԽԱՎԱԼԻՔ,

ՊԱՐԱՊ ՄԱՐԴՈԻ ՏԱՆՈՒ ՄԻՏՔ.

(էջ 137-278)

Տպագրվում է համաձայն հեղինակի ինքնագրի, որը պահվում է Հայկական ՍԱՌ Գիտ. Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտին կից Գրական Թանգարանում, Աբովյանի արխիվ № 56։

Ժողովածվի ինքնագիրր (23,3 X 17) Գրված է թանաքով, պարզ ընթեռնելի ձեռագրով, թղթի երկու երեսի վրա։ Բաղկացած է եղել 37 թերթից (194 էջ)։ Պակասում են սկզբի 5 թերթերը (10 էջ), որ պարունակել են ժողովածվի անվանաթերթը, նյութերի ցանկը և «Հառաջաբան»-ը։ Վերջինիս տեքստը ներկա հրատարակության համար պատրաստվել է «ՊՎԽ»-ի 1864 թ. Հրատարակության համաձայն։

ՊՎԽ-ի մասին, ի թիվս Ա-ի աշխարհաբար լեզվով գրված մյուս երկերի, առաջին տպագիր վկայությունն անում է Մ. Տեր-Ազարյանն իր հայտնի «Մեկ քանի խոսք Աբովյանի վերա» կենսագրական հոդվածում՝ ՊՎԽ-ի առաջին հրատարակությունից երեք տարի առաջ (տես «Կռունկ հայոց աշխարհի», 1861 թվ., № 7, էջ 531—553)։

Ոչ մի տվյալով չի հաստատվում Ա-ի աշակերտներից մեկի՝ Գ. Աքիմյանի հիշողությանն այն մասին, թե «ՊՎԽ»-ը Լույս է տեսել հեղինակի կենդանության օրով՝ 1840-ական թ. թ. սկզբին։

Հավանական է, որ «Նախաշավիղ»-ի հրատարակության փորձի անհաջողությունից հետո Ա-ի ոչ մի այլ աշխատություն առանձին գրքով տպարան չի հասել հեղինակի կենդանության տարիներին։

«ՊՎԽ» ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է 1864 թվին՝ «Տփխիս, ի տպարանի Հ. էնֆիաճյանց և ընկերաց», ինչպես նշված է այդ հրատարակության անվանաթերթի վրա։ Առաջին հրատարակիչն, ըստ երևույթին, իր ձեռքի տակ ունեցել է ժողովածվի ինքնագիրն անթերի վիճակում։ Նրանից հետո է, որ ձեռագրից հանվել են սկզբի 5, ինչպես նաև 15 ու 16-րդ թերթերը («Մոլլա Մասրադնի պղինձը» առակի 48 — 137-րդ տողերը պարունակող էջեր):

Նույն Հրատարակության անվանաթերթի երկրորդ երեսին կա գրաքննիչի նշումը։

Одобрено цензурою.
Тифлисъ, 25 февраля, 1663 года
цензор Кайтмазовъ.

Այս մակագրությունն անշուշտ եղել է ինքնագրի՝ հետագայում չպահպանված անվանաթերթի վրա։

Ինքնագրի բոլոր թերթերի ներքևի աջ անկյուններում կան նույն գրաքննիչի նշումները՝ վերոհիշյալ բառերով, հետևյալ հաջորդականությամբ՝ Цензор, Кайтмазов, одобрено.

Ժողովածվի ինքնագրի պակասող 5 թերթերի (10 էջ) բովանդակությունն, ըստ երևույթին, այնպես է, ինչպես որ այն արված է «Հ. Էնֆիաճյանի ու ընկերացդ հրատարակության մեջ, որտեղ անվանաթերթի միջին մասի աջ կողմում ժողովածվի վերնագրիր («Պարապ վախտի խաղալիք, պարապ մարդու տանու միտքդ) հետո և հեղինակի անուն-ազգանունից առաջ դրված է երկրորդ բնաբանը՝

Ով չուզենա իր պարկի
Բերանը փակի, թող պառկի։

Անվանաթերթին Հաջորդել է ժողովածվում ամփոփված նյութերի ցանկը, ըստ որում, հավանական է գրքի սրբագրչի անփութության. հետևանքով՝ ցանկում բաց են թողնված՝ 2-ից մինչև 13-րդ Նյութերի ընդհանուր վերնագիրը՝ «Ասացվածք բնահայտք։ Ինքնահարմար հորինվածք», ինչպես նաև 29-րդ («ճգնավորն ու արջը») առակից հետո եկող մյուս առակների ընդհանուր վերնագիրը՝ «Առասպելք»։

Դարձյալ նյութերի ցանկում՝ 2-րդի վերնագիրն այսպես է.

1. Տես «Ժամանակակիցները Խ. ԱբուԷյանի մասին» ժողովածուն, կազմեց Հր. Մուրադյան, 1941 թ., Ս. Քամալյանի գրի առած հուշերը «Նեմեց և Հայ ծերերը Աբովյանց անմահ Խաչատրի մասին»։