Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Լոռըցիք ֆորս անելիս, փեդի գնալիս», իսկ բուն տեքստում միայն՝ «Լոռըցիք»։ Ըստ երևույթին այդպես է եղել նաև ինքնագրի նյութերի ցանկում, հակառակ դեպքում հրատարակիչը նման հավելում չէր կատարի ժողովածուն տպագրելս:

ՊՎԽ-ի առաջին հրատարակության ժամանակ, ըստ երևույթին հենց հրատարակչի՝ Հ. էնֆիաճյանի առաջարկությամբ, «Մեղու Հայաստանի» թերթում տպագրվում են առակներից մի քանիսը՝ նախ «Զղարի շունը և ֆիլը» և «Անցվորականքն ու շունը», բայց իբրև սոսկ թարգմանություններ Կռիլովից, ըստ որում ոչ մի ակնարկ իսկ չանելով, որ դրանք վերցված են Ա-ի «ՊՎԽ» ժողովածվից (տես «Մեղու Հայաստանի», 1864 թ. սեպտեմբերի 14, № 36, էջ 286)։

Դրանից մոտ քսան օր հետո, նույն թվի հոկտեմբերի սկզբին, խմբագրությունը անստորագիր մի փոքր հոդվածով ընթերցողներին հաղորդում է, որ «մոտերումս լույս տեսավ ամեն բարեմիտ մարդոց աչքումը հարդելի և պատվական Խաչատուր Աբովյանի մի աշխատությունն էլ»՝ «... անունը — «Պարապ վախտի խաղալիք»։ Հոդվածի վերջում մեջ է բերված «էս գրքի ճամփի խրատը» (տես «Մեղու Հայաստանի», 1864 թ. հոկտեմբերի 3, № 39, էջ 311—312)։

«ՊՎԽ» ժողովածվի առաջին հրատարակությունը կատարվել է այնպես, ինչպես որ այն կազմել է հեղինակը։ Ա-ի երկերի լիակատար ժողովածվի այս հատորում տրվում է ժողովածվի հիմնական մասը, այն է՝ «Հառաջաբանը» և «Ասացվածքն ու առասպելքը», որոնք թվով 39 հատ են։ Մյուս նյութերից՝ «թալաթիք», «Ազգասեր մարդը իր մեռնելու վախտը» և «Իմ բարեկամ Աղաջան Վարդանյանի պատկերի առաջին», «Աղասու սրտի փափագը» և «Աղասու սրտի տխրությունը», ըստ իրենց ժանրային բնույթի, մտնելու են Ա-ի երկերի լիակատար ժողովածվի Ա. հատորը։ Իսկ վերջին երկուսը՝ «Աղասու խաղը» և «Աղասու վերջին սուքը», որ հատվածներ են «Աղասու խաղը» պոեմից, թողնվում են իրենց հիմնական տեղում, այս¬ ինքն նույն այդ պոեմում, որ տպագրվում է Ա-ի երկերի այս հատորում։

«ՊՎԽ» ժողովածվի առակների հետ միասին սույն հատորում «Այլ առակներ» ընդհանուր վերնագրով տպագրվում են երեք այլ առակ ևս, որոնցից «Սովամահ շունն ու էշն ու սև ագռավները» առաջին անգամ տպագրվել է Ա-ի «Ընտիր երկերի» Բ. հատորում՝ 1940 թ., «Ճպուռն ու մրջիւն»-ը՝ Աս. Ասատրյանի «Աբովյանը — առակագիր» հետազոտության մեջ (Հայկ. ՍԱՌ Գիտ. Ակադ. Հասարակական Գիտ. Բաժանմունքի «Տեղեկագիր», 1945 թ., 3 — 4, էջ 95), իսկ մյուսը՝ «Աղուէս և խաղող»— հրապարակվում է առաջին անգամ Ա-ի երկերի այս հատորում։

Առանձին առանձին վերցրած Ա-ի առակներից ոչ մեկի գրության թվականը հայտնի շէ։ Հայտնի է միայն, որ Ա-ը «ՊՎԽ» ժողովածուն կազմել ու պատրաստել է տպագրության համար 1840—1841 թվերին։ Հիմք ունենալով այն փաստը, որ ժողովածվի «Հառաջաբան»-ը կրում է իր գրության որոշակի թվականը (1841 թվին, Ռիֆլիս), և ժողովածվում ամփոփված մի քանի այլ նյութեր ևս ունեն գրության էլ ավելի որոշակի թվականներ («Իմ բարեկամ Աղաջան Վարդանյանի պատկերի առաջին» ոտանավորը՝ գրված է «1841 թվին, սեպտեմբերի 5-ին», «Ֆեոդորա կամ որդիական սերը» երգախաղը՝ «1841, հուլիսի 11, Տփխիս»), կարելի է հաստատապես ասել, որ «ՊՎԽ»-ը պատրաստ է եղել տպագրության համար 1841 թ. վերջերին, հետևաբար այնտեղ ամփոփված առակները գրված պետք լինեն մինչև այդ, համենայն դեպս դրանց մեծ մասը գրվել է 1841 թվից առաջ՝ 1837—1840 թ. թ. ընթացքում։

Այդ հաստատվում է հետևյալ փաստերով։

Մինչև «Պ. Վ. Խ.» ժողովածուն կազմելը՝ Ա-ր բազմաթիվ առակներ մշակել և զետեղել իր դասագրքում («Նախաշավիղ կրթութեան ի պէտս նորավարժից» և «Նոր տեսական ու գործնական քերականութիւն Ռուսաց վասն Հայոց») որոնք, ինչպես հայտնի է, պատրաստ են եղել տպագրության համար 1838 թվին։

Այսպես, օրինակ, «Նախաշավիղ»-ի առաջին մասի առաջին վարիանտում (այն, որ տպագրվել, բայց տպագրվածը ոչնչացվել է հեղինակի կենդանության օրով) արձակ շարադրությամբ կան հետևյալ առակները, որոնք անվերնագիր են և այստեղ վերնագրվում են մեր կողմից՝ < «Արջըն և մեղրաճանճք» >, < «Գյուղացի և ակնոց» >, < «Գյուղականն և իր որդիք» >, < «Շինականն և վաճառականն» >, < «Շատախոսն ու փիլիսոփան» >, < «Գորտն ու եզն» >, իոկ «Նախաշավիղ»–ի նույն՝ Ա. մասի հետագա՝ վերամշակված վարիանտում (այն, որ հրատարակվել է 1862 թվին) կան չափածո գրված՝ 10 «առասպելք» ու «ասացվածք», որոնցից երկուսը («Զարմանալի մարդիք»–ը և «Հետևանք կույր շահասիրու-