Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբի մեջ են մտնում նաև այն մի շարք առակները («Ասացվածք» չարքից «Մոլլա Մասրադնի իշի քուռակը», «Մոյլա Մասրադնի ճաշը», «Հացակեր փեշը» և այլն), որոնք կապվում են Մերձավոր Արևելքի հռչակավոր զվարճաբան– առակախոս Մոլլա կամ Խոջա Նասրեդդինի անվան հետ։ Շատ հավանական է, որ Ա-ը լսել ու գրականորեն մշակել է Նասրեդդինի անունով տարածված այդ «խալխի խոսացած բաները»։ Որքան մեզ հայտնի է, Ա-ի ժամանակ Նասրեդդինի առակների հայերեն լեզվով գրավոր աղբյուրներ չեն եղել։ Այդ մասին նշել է էդուարդ Հյուրմյուզն իր մշակած առակների 1865 թ. հրատարակած գրքի երկրորդ «Նախերգանք»–ում՝ հայտնելով, որ ինքը «Նասրետին առակախոս Տաճկի» առակները գրականորեն մշակելիս՝ ձեռքի տակ չի ունեցել «ոչ տպագիր ինչ ուստեք, և ոչ գրչագիր»։

Առակների երկրորդ խմբի («թարգմանածների») սյուժեների հիմնական աղբյուրներն են.

ա) Հայ միջնադարյան առակագրությունը՝ հանձինս Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու:

բ) Ռուսական առակագրությանը, հանձինս՝ Ի. Կռիլովի, Ի. Խեմնիցերի, Ի. Դմիտրիևի, Ա. Իզմայիլովե, Սումարոկովի և այլն, ըստ որում Ա-ն ամենից ավելի օգտվել է Ի. Կռիլովից։

գ) Արևմտա-եվրոպական առակագրությունը, հանձինս Եզոպոսի ու նրա հետագա մշակողների, ըստ որում ավելի մեծ չափով Լաֆոնթենի, Լեսսինգի, Գելլերտի:

Այս ընդհանուր ծանոթությունից հետո հաջորդական կարգով տալիս ենթ ծանոթագրություններ նախ «Հառաջաբան»-ի և ապա առակների վերաբերյալ։

ՀԱՌԱՋԱԲԱՆ

(էջ 189—190)

ՊՎԽ ժողովածվի պահպանված ինքնագրում (Գրական Թանգարան, Աբովյանի արխիվ № 56) մողովածվի անվանաթերթի ու նյութերի ցանկի հետ միասին պակասում է նաև «Հառաջաբան»-ի ձեռագիրը, որն ըստ երևույթին մնացել է ՊՎԽ-ի առաջին հրատարակչի՝ Հ. Էնֆիաճյանի տպարանում և կամ հանվել է հետագայում մինչև ժողովածվի ինքնագրի՝ Գրական Թանգարան հասնելը։

«Հառաջաբան»-ը տպագրվում է ՊՎԽ-ի առաջին հրատարակության համաձայն։

1. ՊՎԽ-ում բայաթիները (թվով 34 քառյակ) դրված են առակներից անմիջապես հետո։ 1864 թվին՝ ՊՎԽ-ի լույս աեսնելուց մեկ ամիս առաջ բայաթիներից տասը (2, 6, 8, 12, 14, 18, 20, 24, 27 և 30) տպագրվել են «Մեղու Հայաստանի»-ի սեպտեմբերի 7-ի համարում «Բայաթի» վերնագրով, առանց ստորագրության և առանց որևէ հիշատակության, որ դրանք պատկանում են Խ. Աբովյանին ու վերցված են նրա տպագրվող ժողովածվից։ «ՊՎԽ»-ում եղածները Ա-ի մյուս բայաթիների հետ միասին (թվով 67) տպագրվել են հեղինակի «Ընտիր երկեր»-ի Բ. հատորում՝ 1940 թ. և ապա առանձին գրքույկով՝ «Բայաթիներ» վերնագրով 1941 թ. Հայկական ՍՍՌ Պետհրատի հրատարակությամբ, Մ. Աբեղյանի առաջաբանով։ Ներկա հրատարակության մեջ բայաթիները հեղինակի մյուս բանաստեղծությունների հետ միասին մտնելու են Ա-ի «Երկերի լիակատար ժողովածվի» առաջին հատորի մեջ։

2. «Աղասու մեկ քանի խաղը» ՊՎԽ ժոզովածվում հետևյալ վերնագրերն ունեն.
«Աղասու սրտի փափագը (Աշըղ Վարրբի հանքով)»։
«Աղասու սրտի տխրությունը»
«Աղասու խաղը (Քեշիշ օղլու գունով)»։
«Աղասու վերջին սուրը»։

Սրանցից վերջին երկուսը հատվածներ են «Աղասու խաղը» ընդարձակ պոեմից, որն առաջին անգամ տպագրվում է Ա-ի երկերի այս հատորում։ Իսկ առաջին երկուսը առանձին բանաստեղծություններ են, որոնք տպագրվում են Ա-ի երկերի այս հրատարակության առաջին հատորում։

3. «Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի» պատմական վեպը՝ Ա-ի գլուխգործոց երկը, որն, ինչպես հայտնի է, առաջին անգամ տպագրվել է հեղինակի մահից տաս տարի հետո. 1858 թվին, Թիֆլիսում՝ Ա-ի աշակերտ Գ. Աքիմանի և Ներսիսյան դպրոցի երբեմնի