Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


2 տող Ա. Մեկ մարդ էլ |ետ| կրկին իր աշխարհըն եկավ
3 տող Ա. Ծանոթ բարեկամ գլխին թոփ էլած հավաքած
4 տող Ա. Կուզեին ցանկային գիտել թե նա ի՞նչ տեսավ։
       Բ. Ցանկային գիտել թե նա ի՞նչ տեսավ։
5-7 տող Ա. Յիմ լեզուս չի բռնում թե ձեզ ետ պատմեմ.
           Ինչ որ Լսել եմ ու աչքով տեսել։
           Թողե՛ք, սիրելիք, փոքր շունչ առնեմ։
9 տող Ա. Վայ էն մարդուն, որ իր տանը միշտ մնա
11 տող ԱԲ. Դուք լավ գիտեք թե որքան մեծ ա երկիրն
12 տող Ա. Ու ինչքան ծով գետ, մարդիք ազգ և քաղաք ու բաներ
        Բ. Ու որքան ծով, ազգ և քաղաք, և բաներ.
13-14 տող ԱԲ. Կան ամեն տեղ հազար տեսակ զանազան
15 տող Ա. Շատ տեղ կան մարդիք իրար միս ուտեն
16 տող Ա. Շատ տեղ հացի տեղ ոսկի են խոտը ճաշակեն,
        Բ. Շատ տեղ հացի փոխ խոտը ճաշակեն
17 տող Ա. էնպես երկիր կա ուր արծաթն ու ոսկին
        Բ. էնպես երկիր կա, ուր ոսկի արծաթ
18 տող Ա. Ծառի պես դուս գա, ջրի հետ գնա
           Ու մարդիկն էնպես անմեղ են հանդարտ,
           Որ մեկ ծառի պտուղն ոսկուց լավ աշեն։
        Բ. Խոտի պես դուս գա, ջրի հետ գնա.
           Ու մարդիկ այնպես հիմար են, հանդարտ,
           Որ մեկ ծառի պտուղն ոսկուց լավ աշեն։
19 տող Ա. Բայց էս ինձ էնքան չի զարմացրուց
        Բ. Բայց էս ինձ էնքան չի զարմացրեց,
21 տող Ա. Առավոտից մինչև ի մութն անխափան,
22 տող Ա. Նստեն նրանք ի միասին լուռ, անձայն
           Քիթ ու պռունկը էնպես ունին խոժոռած
           Որ տեսնողին երևում են քար դառած։
        Բ. Նստին նոքա ի միասին լուռ անձայն։
           Քիթ ու պռունկն էնպես ունին հավաքած,
           Որ տեսնողին հետևում են քար դառած.
25-26 տող Ա. Ու աստծո աչքիցն՝ հենց բռնիր ընկած.
           Աչքը միշտ իրանց առաջը քցած
           Իրար երեսի էլ նայիլ չեն ուզում։
27-29 տող Ա. Ամպն էլ որ գոռա, կայծակն էլ խփի,
           Թեկուզ սաղ երկինքն |էլ| նրանց գլխին փուլ գա
           Ու թոփ ու ղոմբարա նրանց գլխովն անցնի,
29 տող Բ. Թեկուզ սաղ երկինքն նրանց վրա փուլ գա.
30 տող Ա. Մեկն էլ ա տեղիցն չի ուզիլ ժաժ գա։
           Քառի քոռի նման էնպես լուռ Նստած,
           Թե բազի անգամ մեկ խոսք էլ խոսեն
           էնպես երես, աչք ծռեն, ծռմռտեն
           Որ մարդ տեսնելիս՝ ոսկերքն սարսափեն,
33 տող ԱԲ. Չէին պատահել, որ քանի միտքս գա՝
34-35 տող Ա. Հոգիս և մարմինս սարսի և դողա.
           Հուսահատ, կատաղած երեսով
           Նրանք նստեն մեկ մեկի պռոշները ծամելով.
           Ո՞վ կուզի, որ դժոխքի դերը տեսնի