Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դըխտական կյանքը բնաշխարհից դուրս անծանոթ բազարում։ Մի դեպքում («Չըղրեխը»)՝ «մեկ քրդստանցի անմեղ հայ մշակի» պատմությունն է, որ «տուն-տեղ թողած էկավ մեկ քաղաքի, մի քիչ փող ղատի և «իր խեղճ օղլուշաղն պահի», մյուս դեպքում էլ խոսքը վերաբերում է «մեկ մշեցի հայ» պանդուխտի, որի նկատմամբ քաղաքացիների ցուցաբերած արհամարհական վայրի վերաբերմունքն է դատապարտում - Աբովյանն իր այդ առակով։

Հայերի ղարիբությունը՝ պանդխտությունն Աբովյանի մտահոգության առարկա դարձած ազգային-ժողովրդական կյանքի երևույթներից է, որին նա անդրադարձել է ոչ միայն այս առակներով, այլև բանաստեղծությամբ («Ղարիբ—պանդուխտ»՝ տես Աբովյանի արխիվ № 60)։ Պանդխտությանը վերաբերող էջեր կան նաև Աբովյանի օրագրերում (տես Աբովյանի արխիվ № 16 բ.— 7-րդ տետր, էջ 47— 40. «Արհավիրք պանդխտութեան»)։

ԲԱՔՄԱԶ (ԲԱԴԱԳ) ԾԱԽՈՂՆ ՈՒ ՍԱԼԴԱՏԸ

(էջ 217)

Աբովյանի ինքնաստեղծ գործերից է, որհ անմիջական աղբյուրը ժողովրդի խոսք ու զրույցն է:

ՃՐԱԳՈՎ ՄԱՆ ԳԱԼԸ

(էջ 218)

Աբովանի ինքնաստեղծ գործերից է, որի անմիջական աղբյուրը, ժողովրդի խոսք ու զրույցն է՝ նյութը՝ Հայերի ազգային ազատազուրկ վիճակը թյուրքական տիրապետության պայմաններում։ Սյուժետային կառուցվածքով որոշ չափով հիշեցնում է Վ. Այգեկցու «Իշխան և այրի» առակը (տես Н. Марр. Сборники притч Вардана. ч. II, стр. 328)

ՁՈՒ ԳՈՂԱՑՈՂԸ

(Էջ 219-220)

Ինչ որ վերևում ասվել է «Ծառերն ու կացինը» առակի, նույնը պետք է ասել և սրա աղբյուրի մասին։ Վերջինիս սյուժեն ևս, շատ հավանական է։ Աբովյանը վերցրել է Վ. Այգեկցուց, որի՝ «Այրի և գող տղայն» առակի հետ համեմատած «Ձու գողացողը» հիմնական հանրություններ ունի (հմմտ. Н. Марр. Сборники притч Вардана. ч. II, стр. 14—15)։

Նույն սյուժեով առակ ունի նաև Եզոպոսը՝ «Մայր և գող որդին» վերնագրով (տես «Առակք Եզովբոսի, թարգմանեալ ի Դաղղիական լեզուէ ի Հ. Մինաս վ. Բժշկեանէ. 1849, էջ 209—210)։

ԺԱՆԴ ՓՈՒՇԸ

(էջ 221)

Աբովյանի ինքնաստեղծ առակներից է, գրված Ժողովրդական բանավոր ստեղծագործության նյութի հիման վրա։

ՖՈՐԹՆ ՈՒ ԽՈԶԸ

(Էջ 222)

Գրված է Վ. Այգեկցու «Կոզեռն և յաւանակ և խոզք» առակի հիման վրա։ Երկու առակների էլ հիմնական առարկան՝ գիրացվող և ապա մորթվող խոզն է, տարբեր են խոզին հակադրված կենդանիները։ Այգեկցու առակի չորս վարիանտից երկուսում գործող անձերն են ուղտն ու էշն իրենց ձագերով, իսկ մյուս երկու վարիանտում՝ էշերն իրենց քուռակների հետ, Աբովյանի մոտ՝ կովն իր հորթի հետ։ (Հմմտ. Н. Марр. Сборники притч Вардана. ч. II, стр. 20-23):

Նույն սյուժեով առակ ունի նաև Եզոպոսը (տես «Առակք Եզովբոսի», 1849 թ., էջ 479, «էշ ե խոզ»)։