Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԷՇՆ Ոհ ՇՈՒՆԸ

(էջ 223)

Նույն առակը ռուսերեն լեզվով («Собака и осел») Աբովյանը օգտագործել է իր՝ Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց» դասագրքի (տես՝ Աբովյանի արխիվ, № 27 ա.) «Երկրորդ հատվածում» («Բացատրութիւնք բառից և խօսից ի նախընթաց առասպելս»։

Սյուժեն ըստ երևույթին՝ ինքնաստեղծ է կամ վերցված՝ Ժողովրդական խոսք ու զրույ–

ՍՈԽՆ ՈՒ ՍԽՏՈՐԸ

(Էջ 224—225)

Միայն վերնագիրը հիշեցնում է Մ. Գոշի ԾԵ. Սոխ և Խստոր առակը (տես «Առակը Մխիթարայ Գոշի», 1854 թ.), իսկ սյուժեն ինքնուրույն հղացման արդյունք Է, ըստ երևույթին, ինքնակենսագրական ատաղձ ունի։ Այդ երևում է առակի վերջաբանից, որտեղ Աբովյանը ակնարկում է իրեն հայտնի «սող, սխտոր մարդկանց», որոնք փոխանակ «իրենց այիբն ծածկեն», շատ անգամ... վախտ բեվախտ ուրիշին են փուդ դնում»։ «Էս ա մեզ էրում, Էս մեզ խորովում»— ասում է Աբովյանը»:

ԱՂՎԵՍՆ ՈՒ ԳեԼԸ

(էջ 226—227)

Սյուժեն վերցված է Վ. Այգեկցուց (տես II. Марр. Сборники притч Варлана, II. стр. 85 —86. «ԱղուԷս և թղթատար գայլ»), իսկ գեղարվեստական մշակումը ամբողջովին ինքնուրույն է։ Բարոյախոսականն էլ հիմնովին տարբեր է Այգեկցու առակի բարոյախոսականից։ Աբովյանն առակին տվել է ինքնակենսագրական շեշտ, որն զգալի է հատկապես քառատող նախաբանում։ Աբովյանն, ըստ երևույթին, ամենից առաջ իր հալածական վիճակը նկատի ունի, երբ ասում է, թե՝

Վա՜յ էն մարդին՝ որ էնպես տեղ ընկնի,
Որ գրի, արզի մտիկ տվող չըլի։
Մարդի սաղ սաղ էլ որ ուտեն, սպանեն,
Մեկ սիրտ չի ցավիլ, կաշին էլ հանեն։

Այս առակի վերջին մասը օգտագործված է «Աղասու խաղի» մեջ, ուր մի առիթով Աբովյանն ասում է՝

...Բայց ո՞ւմ հասկացնես էնպես խրատը,
Հազար շուն կա, գել, որ ոչ գրիլը,
Ոչ գրի սևն սպիտակն կարա հասկանալ»։

(Տես Աբովյանի երկերի սույն հատորը, էջ 30)։

Դժվար է, սակայն, որոշել, թե ո՞րն է որին նախորդել, այս առակը «Աղասու խաղ»–ից առաջ է գրված, թե՞ հետո։ Երկուսի էլ գրության թվականն անհայտ է.

ԱՂԻ ԳՆԱՑՈՂ ԱՉԱՌԸ

(Էջ 229)

Սյուժեն հեսռավոր կերպով իշեցնում է Լաֆոնթենի «Ըսպընդակեր էշն ու աղակիր էշը» առակը (տես «Առակք Լաֆոնթենի». թարգմանեաց Մեսրոպ Նուպարյանց, 1900 թ., էջ 47—48), բայց, իհարկե, Աբովյանի առակը նրա հետ ոչ մի կապ չունի և ամբողջովին ինքնուրույն է։