Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրի նույնությանը կռիլովյան առակի վերնագրի հետ ամենևին հիմք էի տալիս որևէ առնչություն տեսնել Աբովյանի և Կռիչովի առակների միջև։ Հեղինակի առակին նախորդող բացատրականը վկայում է, որ առակն ինքնակենսագրական հիմք ու շարժառիթ ունի, դրված է իր՝ Աբովյանի հետ պատահած մի կոնկրետ դեպքի առիթով, և այն էլ, ինչպես գրում է Ա-նը, «էնպես մարդի վրա», «որ ոչ գիր գիտի, ոչ գրի զորություն, ու գրողի վրա էլ՝ բերանը կցրվի: Իմ աշխարհաբառ գրածների գլուխը շատ անգամ է էսպես բան տեսել, մարդի միտք չեն հասկանում, հենց իրանց իրանց խոսում են։... Մարդի սրտին դարդ է դառնում, երբ էնպես օմքին էլ ա խոսում մարդի վրա, որ իր անունը դրուստ գրել չի գիտի։ Ղորդ են ասել, թե՝ տանու տերտերին օրհնյա տեր չի ըլիլ: Ինչ և իցե, թուր ու թվանք չունիմ, արզա գրիլ պետքը չի, թող բլբուլը խոսի»։ Այս խոսքերը լիովին պարզում են, որ «էշն ու բլբյուլը» ոչ սյլ ինչ է, քան Աբովյանի և նրա գրական-գաղափարական հակառակորդների բախման բանաստեղծական պատկերումը էշի, բլբյուլի ու վարդի այլաբանությամբ։

Աբովյանի մի այլ աշխատության՝ «Հազարփեշեն» երգիծական պոեմի ինքնագրից հետո՝ կա այս առակի բացատրական-նախաբանի, ըստ երևույթին, առաջին վարիանտը, որին հաջորդում է նույն առակի մաքրագիրը։

Նախաբանի այդ վարիանտն ավելի որոշակի բացահայտում է «էշն ու բլբյուլը» առակի հղացման ու գրելու իրական կոնկրետ շարժառիթը ու դրանով իսկ վկայում այն հալածանքի մասին, որին ենթարկվում էր Աբովյանը իր «աշխարհաբառ գրած բաների» համար։

Ահա այդ նախաբանը.

«Իմ աշխարհաբառ գրած բաների մեկը ընկել էր մեկ պատվելի մարդի ճանգ, որ ոչ աշխարհաբառ գիտի, ոչ գրաբառ։ Նա սկսել էր գրածիս փուդ դնել, իրանից ավել պակաս խոսալ։ Ի՞նչ անես, փինաչու մասալեն[1] միտս ընկավ, որ ուզում էր մեկ անվանի պատկերահանի քաշածի ծռնությունը ցռւյց տա։ Ես պատկերահանի նման մոտը չէի, որ ասեմ. «փինաչին թող իր մաշկի կարկատանը քննի, մաշկիցը բարձր չի խոսա». տանը նստած՝ շատ որ միտք արի, հենց ղալամը ձեռս առա, էս ոտանավորը դուս էկավ» (տես Գրական Թանգարան, Աբովյանի արխիվ, № 51 )։ Իսկ թե ո՞վ է Աբովյանի հիշատակած այդ «մեկ պատվելի մարդը, որ ոչ աշխարհաբառ գիտի, ոչ գրաբառ», բայց որի «ճանգն էր ընկել» Աբովյանի «աշխարաբառ գրած բաների մեկը» (և ո՞ր մեկը՝ «Նախաշավի՞ղը», «Պարապ վախտի խաղալի՞քը» «Վե՞րքը», թե՞ մի այլ «բան»), վերջապես կոնկրետ ի՞նչ է եղել այդ «պատվելի մարդու» «ավել պակաս խոսածը» Աբովյանի՝ իր ճանգն ընկած աշխատության մասին,– այս հարցերին ճշգրիտ պատասխան տալը դժվար է։

Ուշագրավ է, որ բոլոր մյուս առակների համեմատությամբ այս առակն ամենից շատ է զբաղեցրել Աբովյանին։ Բացի «Պարապ վախտի խաղալիք» ժողովածվում եղած ձեռագրից, կա այդ առակի երկու այլ ձեռագիր ևս։ Դրանցից մեկը, որ սևագիր է՝ բազմաթիվ փոփոխություններով ու լուսանցքային հավելումներով՝ գտնվում է հեղինակի այն տետրում (Ա-ի

  1. Աբովյանի ակնարկած «Փինաչու մասալեն» շատ տարածված զվարճալի մի առակ–պատմություն է մեծ մասամբ կապված՝ նշանավոր հույն նկարիչ Ապելլեսի (4-րդ դար մ. թ. ա.) անվան հետ և ունի հետևյալ բովանդակությունը, որ բերում ենք «Բազմավեպտ-ի 1843 թ. № 5-ից (նույնը կա տպված նաև այդ տարվա № 16, «Ապեղես նկարչի վրձինը բարոյավեպ» վերնագրով: «Ապեղես անունով հռչակավոր պատկերահանը սա բնությունս ուներ, որ իր կարծիքը անկեղծությամբ կզրուցեր, ուր ի զինն ալ սիրով կըլսեր, կըսեն։ Սովորություն ըրեր է եղեր, որ պատկեր մը լըմընցընելեն ետքը դուրս տեղ մը կըդնի, ու ինքը վարագուրի մը ետևը կը պահվըտի, որ տեսնի թե անցնող դարձող ինչ դատաստան կընեն իր քաշվածքին վրա, ետքը անոնց իրավացի դատաստանին նայելով կը սրբագրե եղեր քաշվածքը։ Կոշկակարին մեկը օր մը ասոր քաշած կոշիկին վրա պակասություն մը կը գտնե, Ապեղես կրնայի, որ իրավունք ունի, մեկեն կսրբագրե։ Երկրորդ օրը նույն կոշկակարը տեսնելով որ իր ըրած դատաստանը աղեկ բանի եկեր է, կը համարձակի նաև պատկերին միջի արանքին պակասություն դնելու։ Անատեն պատկերահանը դուրս կելլե, ու կդառնա կոշկակարին կըսե, թե՝ «Նայե որ կոշիկեն վեր չելլես» (էջ 80)։