Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արխիվ, № 60), որտեղ կան՝ «Ղարիբն (պանդուխտ)» վերնագրով բանաստեղծության, «Հունայնություն աշխարհի, Այգին Ղորղանովի» արձակ գրվածքի և «Ում ասեմ սրտիս դարդերն ու «Աչքիս լույս ջան» բանաստեղծությունների ինքնագրերր։ Մյուս՝ հերթականությամբ երրորդ ձեռագիրը գտնվում է «Հազարփեշեն» սատիրապոեմի տետրում (Աբովյանի արխիվ, № 61), այդ պոեմին հաջորդող չորս էջերում (25—27), գրված հեղինակի գեղեցիկ մանրատառ ձեռագրով շատ մաքուր վիճակում։ Այս ձեռագիրն ըստ երևույթին՝ մյուս երկուսի համեմատությամբ ամենավերջինն է, որովհետև չունի որևէ ուղղում։ Եվ հայտնի չէ, թե ինչպես է պատահել, որ իր կազմած՝ ու տպագրության համար պատրաստած ժողովածվում («Պարապ վախտի խաղալիք») Աբովյանը չի գրել այս մաքրագիրը։ ժողովածվի 1864 թվի հրատարակության մեջ տպվել է սևագրի տպավորություն թողնող երկրորդ ձեռագիրը, որը պարունակում է մի շարք ուղղումներ, ըստ որում այդ ուղումների մի մասը Աբովյանը մաքրագրում պահել է, իսկ մյուս մասը բաց թողել վերականգնելով սկզբնականը, երկրորդ ձեռագրի համաձայն։ Այդ երեք ձեռագրերի միջև կան տեքստային մի շարք տարբերություններ, ըստ որում տարբեր է նաև առակի հիմնական գործող անձի անվան ուղղագրությունը՝ «բլբուլ», «բլբյուլ» և «բյուլրյուլն, Ժողովածվի օրինակում պահպանված է հիմնականում երկրորդ ձևը, բայց մեկ-մեկ էլ երրորդը, իսկ մյուս ձեռագրերում գործածված են երեք ձևերն էլ։

Առաջին ձեռագրի՝ սևագրի համեմատությամբ հիմնովին փոփոխված է առակի բնաբանը, սկզբում եղել է այսպես՝

էշն ի՞նչ գիտի վարդի հոտը,
Նրան ա փալանն, թրքի մոտը։

Սևագրում բնաբանի այս վարիանտը ջնջված է և կողքին՝ ձախ լուսանցքում գրված է այսպես՝

էշն ինչ գիտի վարդն ի՞նչ զատ ա,
Նրանը փալանն, թավալ տալն ա։

Այս էլ հենց պահված է առակների ժողովածվի ձեռագրում և 1864 թ. ու հետագա բոլոր հրատարակություններում։

Իսկ երրորդ ձեռագրում փոխված է միայն տողերի վերջերի է-ն, դարձնելով ա, ուրեմն՝ այսպես՝

էշն ի՞նչ գիտի վարդն ի՞նչ զատ է,
Նրանը փալանն, թավալ տալն է։

Ստորև տալիս ենք բուն առակի տեքստային տարբերությունները՝ ներկա հրատարակության մեջ իբրև հիմնական տեքստ ընդունվածի, այսինքն՝ «ՊՎԽ» ժողովածվում եղածի համեմատությամբ։ Պայմանական կերպով № 60-ի ձեռագիր օրինակը նշում ենք Ա.–ով, № 61–ինը՝ Գ-ով։

3 տող Գ. Ամեն աշխարքից, հեռավոր տեղից
5 տող Ա. էկան՝ որ գարնան գալը շնորհավորեն։
8 տող Ա. Իրանց սրտի քեֆն հայտնել կուզեին
            Գ. Իրանց սրտի էշխն հայտնել կուզեին
12 տող Ա. Մեկ խոր ձորում նստած իր գլուխը լալով
15 տող Ա. Բայց վարդն անիրավ, մնացել էր ա՜խ փակ,
16 տող Ա. Իմ խեղճ բլբյուլի սիրտը դառել էր կրակ։
19 տող Ա. Լալիս Լր, էրվում ախ, վարդ իմ կարմիր,
24 տող Ա. Ծառ ու թուփ, ծաղիկ Նրա հետ ողբում
26 տող Ա. Եդ կանչեն պատմեն, որ նրան մեկ չարա անի։