Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ո՜վ իմ Արարիչ գիշեր թե՛ ցերեկ
1020 Իմ դառն արտասուքս, իմ աղոթքս էս ա,
Որդիքս զորանան, բազմին, զարգանան,
Ամենի աչքը հենց ինձի փառք տա.
Առաջ արշին տո՛ւր ու նրանց սադաղեն
Եդո ինձ քո ռահմըդ արա՛՝ իմ ստեղծող
Քո ձեռի հողն եմ, քո ոտի հողը
Սուրբ ավազանում կնքած, մկրտած
Քո սուրբ խաչին ես ծառա և որդի,
Սուրբ ավետարանն իմ պահպանիչն ա,
Սուրբ ավազանում կնքած, մկրտած
1030 Ես ով եմ որ քո անունդ հիշեմ,
Ամա դու ես ինձ ստեղծել, պահպանել,
Քո բանդին ինչպես դու չես խնայիլ.
Հերն իր որդու ձենն ինչպես չի՛ լսիլ,
Ցավը տեսնելիս, սգալ և տրտմիլ.
Որդի չեմ, շուն եմ, չէ քո ձեռա գործ.
Դու ե՞րբ կթողաս ձեռս դրած ծոցս
Շլինքս ծռիմ, ուրիշին աղաչեմ
Դռնե դուռ ման գամ, ու ես հաց ուզեմ։
Էն օրն իմ աչքս թող դու քոռանա
1040 Իմ քյուլֆաթն ուրշի ձեռին մտիկ տա.
Գետին պատռվի, թո՛ղ ես խոր գնամ,
Թո՛ղ սարերն են սհաթը ինձ տակով անեն։
Սրանց երեսին ղուրբան ըլիմ՝ Աստված
Սրանց արևին մեռնիմ ես Աստված
Սրանց ոտի հողն երեսիս թափի,
Ինչ սուր որ սրանց սրտին դիպչի,
Թո՛ղ իմ սիրտս առաջ կտրի, սպանի,
Ինչ կրակ որ սրանց գլխին պիտի ընկնի,
Իմ գլուխս էրի, թո՛ղ ինձ փոթոթի.
1050 Եսիր թե ընկնիմ՝ սրանց ձեռը բռնած
էլի տնից տուն ման կգամ, կմուրամ,
Սրանց բերնի ռզղը պակաս չեմ անիլ.
Թաքլի քո աչքդ, ինձ վրա քաղցր ըլի.
Թաքլի քո հովն ինձ վրա ընկնի.
Թաքլի քո ձեռն գլխիս բռնած ըլի,
Ես, հող եմ մոխիր՝ տեր իմ Արարիչ
Դու ինչպես կուզես հողին բարկանաս
Հողի հետ կռվիս, հողին զայրանաս.