Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1) Մեքքա– մահմեդականների կրոնական սրբավայր Արաբիայում (Հեջասում), որտեղ ծնվել է իսլամական կրոնի հիմնադիրը՝ Մահմեդը (569—632 թ. թ.)։

ՔՈՌԵՐԸ

(էջ 257-258)

Սյուժեն վերցված է ռուս բանաստեղծ-առակագիր Ի. Խեմնիցերի «Слепцы» առակից, որի համեմատությամբ սա մի նոր մշակում է և ոչ նրա սոսկ թարգմանությունը, ինչպես ընդունվել է մինչև այժմ։ Ա-ը հիմնովին փոխել է մանավանդ առակի վերջաբանը՝ բարոյախոսականը, որը բնագրում այսպես է.

Вот как слепцам но вред служило,
Что в пользу дано им было!
А этаких слепцов.
Которые они рассеяли в законы
На свете не один погибли миллионы.
                   (Бьсни и сказки И. И. Хемницера в трех частях,
                   1833г. часть вторая, стр 27-29)

Ա-ի «թարգմանությունը» ծավալով էլ (59 տող՝ 10-ական վանկով) զգալիորեն մեծ է ռուսական բնագրի համեմատությամբ, որը բաղկացած է 39 կարճ ու երկար տողերից։

Ա-ի թարգմանությունը հետագայում մաքուր գրական լեզվով վերամշակել է Ղ. Աղայանը, վերնագիրը փոխելով («Բանակռիվ»), բայց փակագծերում նշելով, որ վերցրել է Ա-ից (տես Ղ. Աղայան, «Երկերի ժողովածու», հ. I, 1947 թ., էջ 92 — 94),

ԱՐԱԲԵՔԸ

(էջ 259-260)

Ի. Կռիլովի «Օбез» առակի ստեղծագործական թարգմանությունն է, որը բնագրի համեմատությամբ զգալի չափով ավելի է ծավալով (36 տողի փոխարեն 55 տող)։ Շատ տեղերում Ա-ը հեռացել է բնագրից, պահպանելով Կռիլովի հիմնական միտքը, շարադրել ինքնուրույնաբար։ Իբրև օրինակ համեմատել առակի բնագրի ու թարգմանության վերջին մասերը, մասնավորապես, վերջաբանները, որ հիմնովին տարբերվում են իրարից։ Այսպես՝ Կռիլովի 32-րդ տողի՝ «рощай хозийские горшки» փոխարեն՝ Ա-ն իր թարգմանության 46-49-րդ տողերն է «շինել ու սազացրել»՝

«Գլուխդ ապրի՝ կճճների տեր,
էլ ի՞նչ կանեն քեզ նրանք ախր խեր։

Իսկ Կռիլովյան քառատող բարոյախոսական վերջաբանը՝

Как в людях многие имеют слабость ту же:
А примешься за дело сам,
Так напроказишь вдвое хуже.

Ա-ի թարգմանության մեջ հիմնովին նոր, աբովյանական վարիանտ Է դարձել՝ ծավալով Էլ նրանից ավելի (տես առակի վերջաբանը)։

ՃԳՆԱՎՈՐՆ ՈՒ ԱՐՋԸ

(էջ 261—263)

Ի. Կռիլովի «Пустыник и Медведь» առակի ստեղծագործական թարգմանությունն է: Կռիլովն իր առակի սյուժեն վերցրել է Լաֆոնթենից, բայց մշակել է ինքնուրույնաբար։ Ա-ի