Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԱՊՍՏՐԱԿԸ ՖՈՐՍ ԱՆԵԼԻՍ

(էջ 266)

Ի. Կռիլովի «Заяц на ловле» առակի փոխադրությունն է, և ոչ թարգմանությունը։ Բնագրին հավատարիմ թարգմանություն է միայն սկիզբը՝ 5 տողի դիմաց 5 տող։ Շարունակությունը մինչև վերջը զգայի չափով տարբեր է։ Օրինակ՝ Կռիլովի առակի 6-րդ տողը («А заяц за шко медвежье тут же тянет») նկատի ունենալով՝ նրա փոխարեն ստեղծել է մի հնգյակ, ուր նկարագրված է «ալապստրակը» «արջի անկաջից» քաշելիս։ Այդպիոով Կռիլովի 18 տողանի առակը Ա–ի փոխադրությամբ դարձել է 38 տողանի։

ԿԱՏՈՒՆ ՈՒ ՄՈՒԿԸ

(էջ 267)

Գրված է «կատվի խաղը՝ մկան մահ է» ժողովրդական առածի հիման վրա՝ արտահայտելով սոցիալական-բարոյական իմաստ։

ԵԶՆ ՈՒ ՇՈՒՆԸ

(Էջ 268)

Բովանդակությամբ և իմաստով Ա-ի առակը ոչնչով չի տարբերվում Եզոպոսի «Կով և շունն առակից, որի սուժեն է ըստ երևույթին վերցված՝ գործող անձերից մեկի՝ կովի փոխարեն դնելով եզան, իբրև աշխատող կենդանու։ Թեև տարբեր վերնագրով, բայց նույն բովանդակությունն ու իմաստն ունի նաև Վ. Այգեկցու «Եզն և ձի» առակը (տես Ն. Մառ.— ժողովածույք աոակաց Վարդանա»։ Մասն Բ., 1894, էջ 151)։

ՋՂԱՐԻ ՇՈՒՆԸ եՎ ՖԻԼԸ

(էջ 269)

Ի. Կռիլովի «Слон и Моська» առակի փոխադրությունն է և ոչ թարգմանությունը։ Զգալի չափով տարբեր է ոչ միայն «Զղարի շան» նկատմամբ արված հանդիմանությունը՝ «մեկ ուրիշ շան խրատը» նրան, Կռիլովի առակի այդ մասի՝ հինգ տողի (9—13-րդ) փոխարեն՝ տաս տող (10 — 19-րդ տողերը), այլև առակի երկտող վերջաբանը՝ բարոյախոսականը, որը Ա-ինն է։ Կռիլովի առակը այդպիսի վերջաբան չունի և ավարտվում է Моська–ի պատասխանով։

Կռիլովի նույն այդ առակի սյուժեն՝ 1905—7 թ. թ. ռուսական առաջին ռևոլուցիայի շրջանում Ա-ից ու Կռիլովից էլ հիմնովին տարբեր ռևոլուցիոն դեմոկրատական ոգով մշակել է Աղայանը՝ «Փիղն ու Չստիկը» վերնագրով՝ տպված «Աշխատանք» հանդեսում 1906 թվին (Ղ. Աղայան, Երկերի ժողովածու, հ. 1, 1947 թ., էջ 86—88):

ԾԱՌԸ

(էջ 270-271)

Նույն վերնագրով («Дерево»), բայց սյուժեով զգալիորեն տարբեր առակներ ունեն Ի. Խեմնիցերը և Ի Կռիլովը։ Ա-ն իր առակի սյուժեն վերցրել է Ի. Խեմնիցերից, իսկ մշակումը մեծ չափով տարբերվում է նրանից։ Խիստ տարբեր է մանավանդ Ա-ի առակի վերջաբանը (վերջին 8 տողը), որը Խեմնիցերի մոտ հետևյալ երկու տողից է բաղկացած.

Мне кажется легко из басни сей понять
Что страшно иногда на высоте стоять.
               (Басни и сказки И. И. Хемнице а 1833г., стр. 1-2)