Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14), շարունակաբար անընդմեջ, սկզբի փոքրիկ նախաբանով հանդերձ, «Բանասիրական» ընդհանուր վերնագրի տակ։ Ոչ նախաբանի և ոչ էլ բուն գրվածքի հեղինակային ինքնագիրը չի պահպանվել, հետևաբար, «Մեղու Հայաստանի»–ում տպվածը բնագրի նշանակություն ունի։

Ա-ն իր գրած նախաբանում հայանում է, որ «Սրա գրողը մի երևելի կին ա, որ շատ գրքեր ունի շինած»։ Իսկ թե ո՞վ է այդ «երևելի կինը»՝ նա չի ասում, և առայժմ անհայտ է «Ագնեսի» բուն հեղինակը, որից թարգմանել կամ փոխադրել է Ա-ը:

Առաջին վկայությունն այս երկի մասին նրա տպագրվելուց երեք տարի առաջ անում է Մ. Տեր-Ազարյանն իր հայտնի հոդվածում՝ «Մեկ քանի խոսք Աբովյանի վերա» («Կռունկ հայոց աշխարհի» 1861 թ., № 7)։ Ըստ որում Աբովյանի՝ այն ժամանակ դեռ անտիպ օրաշխարհաբար լեզվով շարադրություններից» առաջինը նա հիշատակում է այս երկը, նշելով և նրա գրության թվականը («Ագնես, պատմություն, որ գրված է Թիֆլիզումը 22 մայիսի, 1841 ամիս»)։

«Մեղու Հայաստանի»-ում տպագրվելուց հետո էլ, սակայն, «Ագնես»-ը մնում է անհայտ։ Համենայն դեպս հետագայում՝ Աբովյանի գրական ժառանգությամբ զբաղվողներից ոչ ոք չի հիշատակում այն, իբրև տպագրված գործ, Մ. Տեր-Ազարյանից հետո՝ վերջին հիսնամյակի ընթացքում երեք անգամ հիշատակված է այդ երկը և բոլոր դեպքերում էլ, իբրև անտիպ, մեխանիկորեն կրկնելով Տեր-Ազարյանի հիշատակումը։ Հետագա այդ հիշատակումներից առաջինն արել է Ստ. Տեր-Սարգսյանն իր դրած «Խաչատուր Աբովյան» կենսագրականում, 1897 թ. (տես Ա-ի. «Երկերի» Իսահակ Ժամհարյանի հրատարակությունը, էջ 34 — 86), որտեղ բերված է «Աբովյանի՝ սույն գրքից դուրս մնացած բոլոր հայտնի գրվածքների ցանկը, ամբողջապես հանած «Կռունկ»–ից, նույնիսկ Տեր-Ազարյանցի բառերով»:

Երկրորդ անգամ հիշատակվում է 1940 թ. Աբովյանի «Դիվան»–ի Ա. Հատորի (կազմեց ու ծանոթագրեց Ե. Շահազիզ) վերջում տրված «Աբովյանի դրական ժառանգության ցանկ»–ում, դարձյալ իբրև անտիպ գործ։

Երրոէդ և վերջին հիշատակումը «Ագնես»–ի մասին մինչև ներկա հրատարակությունը, արել է դարձյալ Երվ. Շահազիզը 1945 թվին հրատարակած իր՝ «Խաչատուր Աբովյանի կենսագրությունը» աշխատության մեջ (տես էջ 99), թվարկելով Ա-ի աշխարհարար գրվածքների շարքում և հենվելով միայն Տեր-Ազարյանի տեղեկության վրա։

Իսկ որ «Ագնես»–ին կցված է նաև Ա-ի հատուկ նախաբանը, որն իր բովանդակությամբ հիշեցնում է «Պարապ վախտի խաղալիք»-ի նշանավոր «Հառաջաբան»-ը, այդ ոչ ոքի հայտնի չի եղել վերջին ավելի քան ութսուն տարիների ընթացքում:

ԱԶՆՎԱՄՏՈԻԹՈՒՆ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ

(Էջ 307-317)

Տպագրվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ տպագրվել է Պետրոս Սիմոնյանի «Մեղու Հայաստանի»–ում՝ 1864 թվին «Ագնես»–ից անմիջապես հետո (նույն թվի ապրիլյան երկու համարում № № 14 և 15) «աշխատասիրյաց Խաչատուր Աբովյանց» ստորագրությամբ։

Գրվածքիր հեղինակային ինքնագիրը չի պահպանվել, գրության թվականն անհայտ է, բայց հավանական է, որ գրվել է 1841 կամ 1842 թ. թ.։ Մինչև տպագրվելր «Ագնես»-ի հետ միասին առաջին անգամ հիշատակվում է Ս. Տեր-Ազարյանի վերոհիշյալ հոդվածում և այնուհետև Ա–ի «Երկեր»-ի 1897 թ. Ստ. Տեր-Սարգսյանի գրած առաջաբանում և ապա Աբովյանի «Դիվան»-ի Ա. հատորի վերջում եղած ցանկում, բայց միշտ նկատի առնված իբրև անտիպ գործ։

ԱԴԵԼԱՅԻԴԱՅ ՖՈՆ ՎՈԻԼՖԻՆԳԵՆԵԱՆ

(էջ 321-335)

Խ. Աբովյանի արխիվում պահպանվել է դրամատիկական այս երկի հեղինակային ինքնագրի միայն մի պատառիկը՝ առաջին գործողության սկիզբը, մինչև «Առաջին խաղի», «տեսիլ չորրորդի» սկզբի մասը, և տպագրվել է հեղինակի «Երկերի լիակատար ժողովածվի» Դ. հատորում, Էջ 288 — 291։

Անհայտ է գրության թվականը։ Իսկ այն փաստը, որ երկը գրաբար լեզվով է, ամենևին