Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չի կարող հիմք տալ ենթադրելու, թե գրված կամ թարգմանված է ավելի վաղ, քան «Վերք Հայաստանի»-ն և աշխարհաբար լեզվով գրված մյուս երկերը։ Հայտնի է, որ Աբովյանը 40-ական թվականներին էլ, աշխարհաբարին զուգընթաց, գրել է նաև գրաբար։

«Ադելայիդա»–ն առաջին անգամ տպագրվել է Աբովյանի կենդանության օրով, Թիֆլիսում հրատարակված «Կովկաս» շաբաթաթերթում՝ 1846 թվի № 49 և 1847 թ. № 1։

Վերջին համարում նշված է, թե շարունակությունը տպագրվելու է հաջորդ համարում («Շարունակութիւն ի միւս թերթն»)։ Բայց ոչ միայն այդ (№ 2), այլև հետագա բոլոր համարներում շարունակությունն ու վերջը չի տպագրված։ Իսկ այդ հատվածներն անստորագիր են։ Հեղինակի կամ թարգմանչի անունն, ըստ երևույթին, լինելու Էր վերջին հատվածի տակ, ինչպես արված է «Կովկասում» մեկից ավելի համարներում շարունակաբար տպագրված նյութերի նկատմամբ։ Եթե չլինի տվյալ նյութի վերջին մասը, չի իմացվում, թե ով է նրա հեղինակը կամ թարգմանիչը։ Այսպիսով ահա անորոշ Է մնում, թե «Կովկասում» տպագրված այս երկի վերջին մասը կրելո՞ւ էր Աբովյանի ստորագրությունը, թե՞ ոչ։

Հայտնի չէ նաև, թե ո՞ւմնից է թարգմանված, և արդյո՞ք թարգմանություն է, թե՞ ինքնուրույն ստեղծագործություն։ Բայց ավելի հավանական պետք է համարել, որ թարգմանություն է եվրոպական որևէ հեղինակից։

Աբովյանին վերաբերող ամբողջ գրականության մեջ ոչ մի հիշատակություն չի եղել «Ադելայիդայ»-ի վերաբերյալ։ Նրա մասին առաջին անգամ գրվել է Աբովյանի մահից հարյուր տարի հետո միայն (տես՝ «Սովետական Հայաստան» լրագիրը) 1048 թ. հուլիսի 1, 2, 3 № № 154, 155, 156. «Նոր տեղեկություններ Աբովյանի գրական ժառանգության վերաբերյալ» հոդվածը»։

Արովյանի արխիվում պահպանված հատվածի և «Կովկաս» թերթում տպագրվածի համապատասխան մասի համեմատությունը ցույց է տալիս զգալի տարբերություններ, որոնք կարող են համարվել թե նույն թարգմանչի՝ երկու անգամ կատարած թարգմանության տարբերություններ և թե՛ տարբեր թարգմանիչների գրչի արդյունք։

Ցույց տալու համար, թե ինչ բնույթի և ինչ չափի են այդ տարբերությունները, բերենք դրանցից մի քանի օրինակ։ Նախ՝ վերնագիրը. Աբովյանի արխիվում պահպանված հատվածի վերնագիրն այսպես է. «Ադելայիդա ֆոն Վուլֆինգեն, կամ յիշատակարան բարբարոսութեան երեքտասաներորդ դարու», իսկ «Կովկասում» տպագրվածի վերնագրում՝ «յիշատակարան»–ի փոխարեն՝ ասված է «արձանագիր»:

Այստեղ գործող անձանց ցանկամ տարբեր է նաև գլխավոր հերոսների ազգանվան վերջավորությունը՝ Վուլֆինգենեան, բայց բուն տեքստում պատահում է նաև առանց նան վերջավորության՝ ֆօն Վուլֆինգեն։

Աբովյանի ինքնագրում երկը կոչվում է «եղերերգություն ի 4 խաղը», իսկ «Կովկասում» «ի չորս արկածս»։ Առաջինում գործող անձինք կոչվում են «խաղացող անձինք», իսկ երկրորդում՝ «դերասանք»։ Նրանց անուններն ու կոչումները նույնպես որոշ չափով տարբեր են։ Այդ տարբերությունները կարելի է տեսնել հետյալ զուգահեռ համեմատությունից։

Աբովյանի ինքնագրում «Կովկաս»
(№ 11 ձեռագիր) №49, 1846 թ.
Հոգոյ ֆոն Վուլֆինդեն— զինուոր, եղեալ ի պատերազմունս խաչակիր զօրաց ընդդեմ Սառակինոսաց։ Հուգոն ֆօն Վուլֆինգենեան— ասպետ զինուորեալ, յարշաւանին խաչակիր զօրաց ընդդէմ Սառակինաց։
Թէօբալդ ֆօն Վալֆինգեն— որդի նորա, զինուոր՝ գտեալ իր պատերազմունս խաչակիր զօրաց և Վենդաց։ Տէոբալդ ֆոն Վուլֆինգենեան- որդի նորա, ասպետ խաչակիր ղօրաց ընդդէմ Պամմերեանց և Վենդանց:
Ադելայիդայ- կին նորա: Ադելայիդայ- կին սորա:
Վետբալդ- որդի նոցա 6-ամեայ Վետբալտ-եօթն ամաց որդիք սոցա
Օտտոմար- և 7-ն ամեայ: Ոտտոմար-վեց ամաց որդիք սոցա
Բերտրամ- ծերունի գյուղացի Բերդրամ- ծերունի գիւղական
Կրիլ- վանահայրն վանից Պրիմոնստրատի Կիւրեղ Աբբա կամ վանահայր

Պրիմոնստրատենեան մենաստանի

Դօմինիկեան- քահանա լատինաց Կրօնաւոր ի կարգէ Դօմինիկեանց