Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Երեխայն. Մանուկը
Միստիվօյ-տանուտէր հեթանոսալան միոյ գեղջ Վենդաց Միստիվոյ-տանուտէր միոյ գեղջ կռապաշտից Վենդաց
Զինակիրք, ձիաւորք, ծառայք և այլն: Զինակիրք, զինուարք, ծառայք և այլն:
Խաղ առաջին Դիպուած առաջին
Տեսարանն է բաց տեղի մի ի գեղջ միում հեթանոսաց, ի յետին կողմն տեսարանին խորտակեալ գնի կուռքն առիւծագլուխ, լանջք նորա մորթապատ, յաջոյ ձեռին կալեալ զմահակ. ի գլուխն՝ ունի զթռչուն, նման ղազի.. յերկուս կողմուես տեսարանին գտանին մարմինք կողոպտեալք, ոմանք ևս այրեալք, խուղք ծխապատք և աւերեալք։ Տեսարանն առաջի առնէ զաւերակս գեղջն կռապաշտից. ի յետին կողմն տեսարանին կայ անկեալ տապաստ դրօշեալ առիւծագլուխ, կուրծք իւր պատեալ մորթովք, յաջոյ ձեռին ունի զկայծակունս, ի գլուխն զթռչուն նման սագի, յաջմէ և յահեկէ մեր կացեալ և խանձոտեալ դիակունք, և հիւղք կիսախարխուլ և ծխեալք։
Տեսիլ առաջին. Վարագոյր Ա.
Թէոբալդ և զինակից (դիմեն ընդ աւերակս կոյս) Թէոբալդ և զինակիր (ելանեն ի միջոյ աւերակացն)

Այսքանն էլ բավական է որոշ գաղափար կազմելու Աբովյանի ինքնագրի և «Կովկաս» թերթում տպվածի միջև եղած տարբերությունների մասին։ Այս մասերի համեմատությունդ ցույց է տալիս, որ տարբերություններն իրոք զգալի են։ Բայց նկատի ունենալով հենց այդ տարբերությունները՝ կարելի է ենթադրել, որ «Կովկաս»-ում եղածը տպագրվել է Աբովյանի հետագա՝ ամբողջական ինքնագրից, որն ըստ երևույթին մնացել է հիշյալ լրագրի արխիվում և մեզ չի հասել։ Իսկ Աբովյանի արխիվում պահպանվածը (№ 11 ձեռագիր) կարելի է համարել հեղինակի կատարած թարգմանության նախնական սկսվածքը, որ կիսատ է թողել նա ու հետո նորից սկսել է և ավարտել թարգմանությունը՝ հանձնելով այն հիշյալ լրագրին տպագրելու համար։

Բայց եթե մինչև իսկ հաստատապես պարզվի, որ «Կովկաս»-ում տպվածը Աբովյանինը չի կամ նրա ստորագրությունը չի կրում, այնուամենայնիվ ներկա հատորում այդ թարգմանության տպագրությունը դարձյալ ավելորդ չի դառնում, որովհետև առայժմ դրանով միայն մոտավոր գաղափար է տրվում այդ երկի մասին, որը գրավել է Աբովյանի ուշադրությունը։