Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ (356—323 թ. թ. մ. թ. ա.), որ կոչվել է նաև Ալեքսանդր Մեծ։ Մակեդոնիայի թագավորը (336—323 թ.)» հին աշխարհի մեծագույն զորավարներից մեկը, որն իր արևելյան արշավանքներով գրավեց ամբողջ Պարսկաստանը, այլև Հնդկաստանը։ 250։

2. ԳԵՍՆԵՐ — Սոլոմոն (1730—1788 թ. թ.), շվեյցարացի բանաստեղծ ու նկարիչ։ 132։

3. ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐԵ (11—10 դ. մ. թ. ա.) Հրեաստանի թագավոր և մարգարե։ Հայտնի էր որպես բանաստեղծ և երաժիշտ։ Դավթի սաղմոսները հոգևոր երգեր էին հրեաների և հետագայում քրիստոնյաների համար։ 82։

4. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ.— Գրիգոր (239—326 թ. թ.) ըստ հայկական եկեղեցու ավանդության, Անակ Պարթևի որդին, հայոց լուսավորչական կրոնի հիմնադիրը և հայոց առաջին կաթողիկոսը։ 82, 83, 85, 86, 88, 143, 182։

5. ԿԵՍԱՐ.— Հուլիոս Կեսար (102—44 թ. թ. մ. թ. ա.)— հռոմեական քաղաքական գործիչ և զորավար։ 250։

6. ՀՈՄԵՐ — Հոմերոս (9-րդ դար մ. թ. ա.) հին հունական հայտնի բանաստեղծ, համարվել է հեղինակը «Իլիական»–ի և «Ոդիսական»–ի։ Ավանդությունը նրան պատկերել է իբրև մի կույր ծերունի, որը թափառելով քաղաքից քաղաք երգել է իր հերոսներին և նրանց սխրագործությունները։ 132, 134։

7. ՄԱՀՄԱԴ. — Իսլամական կրոնի հիմնադիրը, որն, ըստ նրա կենսագիրների, ապրել ու գործել է 569— 632 թ. թ.։ 134, 249, 250, 253։

8. ՄԻՀՐԴԱՏ. — Աբովյանը նկատի ունի Պոնտական թագավոր Միհրդատ Բ., որը կոչվում է նաև Միհրդատ Եվպատոր կամ Մեծ (111—63 թ. թ. մ. թ. ա.)։ 250։

9. ՄՈԶԵՆ — Հուլիուս (1803—1867 թ. թ.) գերմանացի բանաստեղծ։ 132։

10. ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴԻՆ. — Նասրեդդին Խոջա (13—14-րդ դ. դ.) Մերձավոր Արևելքի նշանավոր զվարճաբան-առակախոսը, որի առակ-անեկդոտները սկսել են թարգմանվել եվրոպական լեզուներով 17-րդ դարի վերջերից սկսած։ Իսկ հայերեն լեզվով, որքան մեզ հայտնի է, առաջինն Աբովյանն է մշակել նրա անվան հետ կապված առակներըհ 198—201, 204—208։

11. ՄՈՎՍԵՍ ՄԱՐԳԱՐԵ. — Ըստ աստվածաշնչի ավանդության Մովսեսը մովսիսական կրոնի հիմնադիրն է։ Նա առաջնորդեց իր ժողովրդին դեպի «ավետյաց երկիրը» և ճանապարհին անապատի մեջ քարե տախտակների վրա գրեց աստծո տասը պատվիրանները (տասնաբանյա) ու հանձնարարեց ժողովրդին նրանցով ղեկավարվել, իսկ երբ քաղցած ժողովուրդը սկսեց կուռքերը պաշտել, Մովսեսը զայրույթից կոտրեց այդ տախտակները։ 82։

12. ՊԵՏՐԱՐՔԱ. — Ֆրանչեսկո (1304—1374 թ. թ.), վերածննդի շրջանի իտալացի հայտնի բանաստեղծ։ 132, 134։

13. ՍԱԴԻ. — Սաադի (1184 —1291 թ. թ.) իրանական միջնադարյան նշանավոր քնարերգու բանաստեղծ, որը հռչակված է իո ստեղծագործությունների «Գյուլստան», «Բաստան» գրքերով։ 246։

14. ՍՈՂՈՄՈՆ. — Հրեաստանի թագավոր (10-րդ դար մ. թ, ա.)։ Կրոնական ավանդությունը նրան պատկերացնում է իբրև մեծ մտածող ու բարոյախոս։ Աբովյանի հիշատակած «Սողոմոնի գիրքը» նրա առաջավոր ասույթների բարոյախոսությունների ժողովածուն է։ 254։

15. ՎԻՐԳԻԼ. — (70—19 մ. թ. ա.) հռովմեացի հռչակավոր բանաստեղծ, «էնեական» հայտնի պոեմի հեղինակը։ 132, 134։