Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

16. ՏՐԴԱՏ.— (3-րդ), հայոց թագավորի որդին Խոսրովի, որին սպանեց Գրիգոր Լուսավորչի Հայրը՝ Անակ Պարթևը։ Տրդատն սկզբում քրիստոնեության կատաղի հակառակորդներից մեկն էր, վերջ ի վերջո, սակայն, նա ինքը եղավ առաջին քրիստոնյա թագավորը և քրիստոնեությունը նրա օրով՝ 4-րդ դարի սկզբներին դարձավ պետական կրոն։ 84։

17. ՔԵՇԻՇ ՕՂԼԻ (Դավիթ).— Հայտնի հայ կույր աշուղ, ծնվել է 1804 թ. Բորչալուի շրջանի Շամշուլդա գյուղում։ Իր ժամանակին ունեցել է մեծ ժողովրդականություն։ Բացի հայերենից նա հորինել է ադրբեջաներեն լեզվով երգեր։ Շրջել է բազմաթիվ վայրեր, հասել է մինչև Պոլիս, արժանացել է թյուրքական սուլթանի հատուկ ուշադրությանը, ստացել է «Շավղի» (լույս տվող) անունը։ Վախճանվել է Պոլսում 1872 թվին։ 11։

18. ՕՎԻԴ.— Օվիդիոս Նազոն (43 մ. թ. ա. 17), հռոմեացի հայտնի բանաստեղծ։ 132, 134։