Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1100 Ասի թե պատկեր Աստուծո եմ ես
Իրանն ուրիշին տա, բայց չի խլի,
էս ա մեր սիրտը էսպես կտրատում,
Ուզում ենք միայն ամենը մերն ըլի,
Տալիս, սպանում, ու գանգատ անում,
Եդո ասում՝ թե Աստված է անում.
Ա՜խ ե՞րբ կըլի՝ որ մարդն էս ճամփիրը
Հեռանա, կռիվ, էլ դավա չանի,
Ո՛չ իրան սպանի, ո՛չ ինքն սպանվի,
Ո՛չ աշխարհ քանդի, որ իրն էլ քանդվի,
1110 Թե քեզ «հայր մեր» են ասում ու կանչում,
Ընչի եղբոր պես չեն կառավարվում։
Դու հայր ես և տե՛ր ով իմ ստեղծող,
Բոլոր ձեռագործքդ հենց էն պատմում
Բայց անիրավ մարդն իր փառքի խաթեր
Քանդելով աշխարհս, չպետք է հանդգներ
Ու քո սուրբ անունն իր վրա դներ։
Լռվեր, պապանձվեր, առաջ սիրտն ուղղեր
Իր եղբոր հետ կենար, ու ասեր
Ապա թե՝ «Հայր մերն ո՜վ սուրբ դու հայր մեր։
1120 «Լեզու դու տվիր՝ որ իրանց սիրտն հայտնեն
Հավա՛տ դու տվիր, որ քեզ ճանաչեն,
Այլ այս չար լեզու, այս մեր սուտ հավատ
Չեն քո տված պարգև, մենք ենք ընտրել,
Խաբենք, հալածենք, սպանենք, ջնջենք,
Ով մեր լեզուն չի խոսում կամ հանում
Ով մեր հավատը չի՛ պաշտում, պահպանում,
Ախ թե մարդն էլ մեկ գազան էր էլել,
Ու մեր քաղցր մոր երկրի երեսին
Ուրիշ ստեղծված մեր տեղն էր էլել
1130 Հրեշտակ կամ ոգի՝ քեզ փառաբանել։
«Ընչի՞ չեն սարերն բլրի վրա ընկնում,
Ընչի՞ են գետերն աղբյուրն վերցնում,
Ընչի՞ չէ՛ ծովն էլ՝ գետերին խռկում,
Ընչի օվկիանոսն ծովի հետ միանում,
Ու սիրտ սրտի տված, լանջ լանջի հետ մնում
Մինն մյուսին միշտ նյութ է տալիս,
Գետը ծովիցն, իր ջուրը վերցնում.
Սարը բլրի վրա նայում, ծիծաղում,
Իր մեծության վրա միայն գոռոզանում.
1140 Արծաթ ու ոսկի, աղբյուր ու անձրև
Պահում իր ծոցումն, ու մեզ ուղարկում.