Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրանք էլ լաց ըլին, ես հո հենց մեռած,
Ո՞վ գա երեսիս ջուր քսի՜, շաղ տա։
Լա, մեզ հետ սգա, մեր դարդն իմանա,
Իրան սիրելին էլ միտքը բերի.
Հո՛գոց քաշելով նա մեզ սիրտ դնի.
Նա և ոչ ես։ Նազլուդ գլխիդ ղուրբան՝
Ես մեռած կլիմ, առանց քեզ կապրիմ.
Կամ ջրի միջումն, կամ չոլումն ընկած։
1230 Թո՞ղ առաջ ես գերեզմանը մտնիմ,
Ղուրբան Աղասի, թառլան Աղասի.
Քո անուշ ըմբրիդ՝ ես մատաղ ըլիմ,
Վա՜յ իմ արևիս, ըմբրիս, օրերիս
Մկամ քեզանից եդ պետք է ապրիմ,
Քեզ հողը դնեմ, հողի վրա ման գամ
Քեզ սառն գետնումը, ես տաք տեղումը,
Քեզ մենակ ընկած, ես մարդամեջի
Քեզ չոլումը անտեր, ես օթաղումը՝
Ջուր ուզես չտան, քեզ տվող չըլի
1240 Ուզենաս խոսիլ, ձենդ ո՞չ ոք առնի
Նազլուդ թփերի վրա խաղալիս,
Աղասին հողի տակին մաշվելիս
Նազլուն առվի վրա Նանասու հետ
Սուփրեն բ՛աց արած, Աստծո բարով լիքը
Պտուղ, կանաչի, կաթն, եղ ու կարաք.
Աղբրի քչքչոցն մեր անկաջը խլի,
էլ չի՞ իմանանք ղշերի ձենը
Թմբրինք, ու լռվինք, թիքեն տանելիս
Նանասին տնկած ծառդ տեսնելով,
1250 Պտուղը քաշ էլ՛ած՝ կարոտ քո տեսույն
Տերևը տխուր առաջին քցած,
Աղբյուրն էլ նրա տակովն ան < ցն > ելիս
Բյուլբյուլը նստած վրեն քո գովքն անելիս,
Տնկած պատրսիդ մտիկ տա ու գոռա
Հոգոց հանելով՝ քո քույր Նանասին
Գլխին տա, վայ տա աչքիս առաջին։
Ախ ջանս դուս գա՝ Ախ՝ Աղասի ջան,
Քվորդ աչքը ընչի՞ չքոռացավ,
Քիրդ պիտի մեռներ, դու նրան թաղեիր,
1260 Դու նրա երեսին հողը քցեիր,
էս քո տնկած ծառն ա՝ Աղասի ջան