Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Քո շինած իգին, քո գլուխ բերած,
Ո՞վ գա երեսիս ջուր քսի, շաղ տա։
Չոլ էր՝ քրտնքովդ դրախտ շինեցիր.
Դո էր՝ քո ձեռքովդ էստեղը հասցրիր.
Փուշ էր էս տեղը, ծաղկով լցրիր,
Գելն ու առջն վախեին աստ գալ
Թուլի, հարամի սարսեր անցնելիս,
Ո՛չ ջուր կար, աղբյուր, ո՛չ խոտ և ո՛չ ծառ.
1270 Անցավորն տխուր երթում էր անցնում,
Շոքի ձեռիցը էրվում խորովվում։
Լերդը չորանում, ու սրտին կպչում,
Գութանավորն էլ ջուրը հետը բերում,
Ղշերն էս կողմը չէին անց կենում,
Ագռավներն էին էս տիանց ղոնաղները
Զամդաքի գլխին հավաքած կիտված
Իրար աչքեր էլ ուզում էին հանեն։
«Ախ Աղասի ջան՝ դու ես էս շինել
Տնկել, զարգարել, մեզ հմար թողել.
1280 Ու խոր հողումը մենակ մնացել.
Վա՜յ Աղասի ջան՝ իմ ջանս դուս գա,
Օրը հազար անցվոր նստում, հովանում,
Գնում, դինջանում, քո պտուղն ուտում,
Օրհնում ա մեզի, անց կենում, գնում։
Վա՜յ Աղասի ջան՝ մեր ջանը հանում,
էրում, խորովում, անունդ տալիս,
Մնում ենք մեռած անունդ լսելիս,
Անումիդ ղուրբան գնա՝ քո խեղճ Նանասին։
Մենք ի՞նչ ենք արել, որ մեզ օրհնում ա,
1290 էս քո պտուղն ա, ձեռիդ վաստակն ա,
էս քո քրտնքի ծառն ու ծաղիկն ա։
Ծառերիդ, ծաղկներիդ՝ ղուրբան Նանասին
Ումբրը չուռումիշ, քո քիր Նանասին.
Լալով նրա աչքերն քոռացած մնաց
Աչքը միշտ ճամբին՝ թե աստվածասեր,
Մտներ, անկաջը բռներ, ու հոգին ուզեր.
«Աչքդ միշի լույս՝ ախբերդ գալիս ա»,
Տեղիցս վեր թռած՝ առաջդ գայի.
Ո՛չ ոտով, ձիով, սելով կամ իշով,
1300 Երեսիս վրա գետինը լիզելով,
Ոտներդ ընկնեի, ծնկներդ համբուրեի,