Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արտասվոք ոտիդ թոզերը լվանային,
Մաղերով եդո սրբեի, չորացնեի
Եդո երեսս ոտիդ տակին դրած
Փիանդազ ըլեի առաջիդ ընկած
Լայի, ասեի, քեզ աղաչեի
«Հլա առաջ քո սուրb ոտդ դիր երեսիս
Ոտնակոխ արա՛ ինձ. որ հովանամ
Մեկ մուրազս առնեմ խորոված սրտիս
1310 Թո՛ղ մե՛կ չոռ լսեմ, քո անուշ բերնից
Թո՛ղ մեկ ոտդ գլխիս մեկ էլա դիպչի
Ու ջանիս ցավ տա, Նանասիդ մեռնի
Որ էս ցավն էլ ա սրտումս պահեմ,
Մեկ էլ հեռանաս, անումդ հիշեմ
Ցավս միտս ընկնի, ինձ ու ինձ ասեմ
Աղասին ղորդ ա, շատ լավ տղա ա
Բարկացող, ու գիժ, իրան ասածի,
էն օրն իմ գլխիս, նա ոտով տվել ա,
էն մտքիս ունիմ, Աղասին գիժ ա,
1320 էլ ես Աղասուն չեմ սիրում, գնա,
Ուր գնում ա, գնա, էլ ինձ մոտ չգա
Որ գա էլ ուսերս նրան դեմ կանեմ
Կանչի էլ, մոտը չեմ գնալ նստիլ
Թևիցս որ քաշի ձեռին կխփեմ
Մոտիս էլ նստի՝ վեր կըկենամ, կերթամ
Մեկ ծառի շվաքում, մենակ կնստիմ
Ջրի հետ կխաղամ, թփի հետ կխաղամ,
Աղասուն ծուռը աչքով մտիկ կտամ,
Երեսս չեմ անիլ, կոխքս նրան կանեմ
1330 Աղասին կկանչի մոտը չեմ գնալ
Աղասին՝ կուզի՝ որ էլի մոտ գա
Ես մի քիչ յավաշ կերթամ ինձ համար։
Գիտեմ Աղասին բազարիցը գալիս,
Կամ հ՛անդից, դռնից, կամ քաղաքիցը
Որ ինձ հետ չխոսի, խելքամաղ կըլի
էլ եդ կխռովի, տանից դուս կըլի
Աղասին առանց ինձ հաց ոնց կուտի,
Բգումը կմնա, շունչը < կ > կտրի
Աղասու թիքեն բնավ կուլ չերթալ
1340 Քանի ծնել ենք աչքներս բաց արել,
Մենք մեկ թիքա հաց մենակ չենք կերել,