Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Աղասին կամաց գալիս ա իմ կշտին
Ճանճերս դեն անկում, գլուխս ձեռին
Ենքան է պահում, ու անում հովին։
Մինչև ես իմ աչքս ինձուինձ բաց անում,
Ինձ նրա գոգումը թեք ընկած տեսնում,
Բերանս մոտացնում, բերնին պաչի անում,
Գլուխը կոխում եմ ես դոշիս մեջը
Աչքին համբուրում, նա էլ իմ աչքին
Թշին ձեռք քսում, նա էլ իմ թշին.
1390 Նրա գլուխն իմ ծոցին, իմն նրա երեսին
Ասում ենք, խոսում, խնդում ծիծաղում,
Ծաղկի, խոտերի վրա թավալ տալիս
Նա ինձ վրա ա ջուր ածում, փախչում
Ես նրա վրա եմ ջուրը շաղ տալիս
Նա ա խնձորով իմ գլխիս խփում,
Ես նրա դոշին եմ տանձով, վեր հատում,
Տանձը ցավ տալիս, նա զոռով, եգին
Գա՛լիս ա բռնում, ինձ ջուրը կոխում
Դռչում, տմսկում, մինչև խեղճ նանի
1400 Սիրտը ցավելով, ու ինձ խղճալով,
Ձեն ա տալիս, որ նա խելոք կենա,
Աղասին մի քիչ, հանդարտ ա մնում,
Ու նանն երեսը էլ ետ շուռ տալիս,
Մինչև նանն նրա վրեն բարկացած,
Գալիս ա նրա ու գլխին խփում,
Ինձ նրա ձեռիցը, քաշում, պրծացնում,
Ձեռիցս բռնում, իր կուշտը տանում,
Աղասին էնտեղ կանգնած ա մնում,
Գլխին վա՜յ տալիս, լալիս ու գոռում։
1410 Ախպորս ցավը ես որ չեմ տեսնում,
Սիրտս էրվում ա, դուս եմ պրծնում,
Նանը կանչում ա, բարկանում, թնդվում
«Տո ո՞ւր ես գնում էդ փիս աղբոր մոտ»,
Անկաջ չեմ անում, գնում ճտովս ընկնում,
Աչքերիդ մեռնիմ՝ անույշ Աղասի,
Մի լար դու թե չէ, ես էլ լաց կըլիմ,
Քո լացը տեսնելիս, սիրտս կրակ է ընկնում։
Աղասին գիտի՝ որ ղսրդ եմ ասում,
Ո՞նց չգիտենա իմ սիրտն ու նրանը