Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1420 Մեկ խնձոր ա հենց, միջիցն ճոթ արած,
Նրա աչքն իմն ա, իմը նրանը
Թե նրա մի աչքը լաց ըլելիս տեսնիմ,
Պետք է իմն էլ հետը իսկույն լաց ըլի,
Նա որ ծիծաղի, թե գլխիս ծեծեն
էլ ես նրա հետ պետք է ծիծաղիմ։
Աղասին հմիկ իմ լեզուս ուզում,
Չտամ կխռովի, ես էլ կխռովիմ,
Աղասուս լեզուս ես դեմ եմ անում,
Անիրավ Աղասին, կծում ա, փախչում.
1430 Կամ էնպես բերնումը հուփ տալիս, սխմում.
Որ աչքս ա եդո իմ լեզու ըլում,
Արտասուքս նրան՝ մա՛սում են անսաս,
«Անիրավ Աղասի, դու ջիգյար չունիս,
Նաչար քվորդ հո շանը հանեցիր,
էդպես կսիրեն իրար քիր ու ախպեր
Անիսավ՝ դրա աչքն կայծակին խփեց,
էդպես էս սիրում նազուք քվորդ,
էդ քո աղավնուն, էդ քո բյուլբյուլին
Ինչպես չես ախր դու մեկ խնայում»։
1440 Աղասու աչքն էլ քիչ քիչ լցվում ա,
Ախպերս ամոթուի ձեռն ճտովս ա քցում
Երեսիս պաչում, մազերիս պաչում,
«Էլ չեմ անիլ ես՝ գլուխս քարը տվի,
Թե մեկ էլ անեմ, իմ աչքս հանի.
«Աղասի ջան՝ ախ՝ թառլա՛ն Աղասի,
Աչքս սևացավ, խելքս ցրվեցավ
Ծառերն իմ գլխիս պտուտ են գալիս,
Ինձ էլ քաշեիր քո ծ՝ոցը տանեիր,
Գերեզմանումն միասին ըլեինք,
1450 Հողի տակին էլ իրար ճիտ անեինք
Երեսս երեսիդ, բերանս բերնիդ վրա,
Մոխիրս մոխրուդ հետ խառնվեր փչանայր,
Հոգիս հոգուդ ծիտ դառնար թռչեր
Գային թև թևի խփած մեր բաշին
Նստեին, տեսնեին թե նանն ինչ ա անում.
Նանը չորացել ա ու փե՛տ դառեր
Նանի երեսին ղուրբան ես գնամ
Ոչ աչքը քուն ունի, ո՛չ երեսն ծիծաղ.
Ղշերն են թռչում, նա ձեն ա տալիս,
1460 Կռչունկն ա գալիս, խաբար հարցնում