Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսե՞լ են երա՞բ նրա Աղասուն,
Լացն հողին խառնում, դեպ նրանց քցում,
Տարերք Աղասուն իմ ողբս ու լացս.
Կռլունկ երա՞բ դուք որդիանց եք գալիս,
Տեսանք Աղասուն, ո՞ւր է ման գալիս,
Ծծերս քարացավ, աչքիս լույսն հատավ
Սաղ սաղ ուզում եմ՝ որ գետին մտնիմ
Թև առնիմ, թռչիմ, կամ ջուրը ընկնիմ,
Ո՞ւր թե մի հեա, գետինը պատռվի
1470 Ինձ խոր < ը > տանի ու էլ կրկին խփվի
Որ իմ աչքս էլ լիս բնավ չտեսնի,
Ղուռ ու չոր գլուխս էլ սաղ չմնա
Որ բայղուշի պես որդուս գլուխն կերա,
Ինձ ո՞վ անիծեց՝ ո՞վ էս դառն աշխարքում
Ախ Աղասի ջան՝ թո՛ղ իմ դարդն ասեմ,
Նանը հիշելիս՝ էլ խելք չի մնում
Գլխումս ու հոգիս հենց դուս է գալիս։
Էնքան ծեծել ա գլխին ոտներին
Որ ջանումն էլ մեկ սաղ տեղ չի մնացել։
1480 Ես նաչար քիրդ, երկուսիդ արանքումն՝
Քեզ եմ միտքս բերում, հոգիս խորովվում,
Նանին եմ տեսնում, աչքս խավարում
Ընկնում ճտովն, գոռում, հառաչում
Նանն հոգի չունի, նանը չի լսում
Նրա մարմիննա առաջիս մնում
Հոգին քեզ մոտ թռչում, գալիս քո տեղը,
Թե ո՞ւր ես չի գտնում, աչքը բաց անում,
Ո՛չ աչքումը լույս կա. անկաջը չի լսում,
Գոռում ենք ճչում — նանը չիմանում,
1490 Ձեռքն հուփ տալիս, նանի ջան կանչում
Նանի ջան, նանի, արևիդ մատաղ,
Նանի ջան՝ նանի մեզ մի՛ կոտորի.
Նանն էլ աչքը խփում ա, մնում
Մինչև գալիս ա քեզ մոտ, քեզ տեսնում,
Քեզանից մուրազը ու հասրաթն առնում,
Իրիկնապահին աչքը բաց անում.
Ծառերին նայում, խոտերին նայում,
Գնում, համբուրում, տակները ջրում,
Որի տերևին, որի թփերին
1500 Երեսը քսելով՝ բյուլբուլին նայում
Մեզ ձեն է տալիս, իրան մոտ տանում,