Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր տունը տեղը, իր երեխեքանցը
Կնայի, կտեսնի աչքն կուրախանա
էլի կթռչի երկինքն քեզ մոտ
Կպատմի, ու կխնդանք միասին սիրով
Դրախտի միտումն, խնդալով, հրճվելով
Մեր սիրելյացն աստ բարիս խնդրելով։
1550 «Գ՝իշրը դու ախ սրտիս ցանկալի
Դառնում ես մեկ աստղ, երկինքը թռչում,
Ամառի շոքին, ձմեռվան քրտին
Աշնան էն տխուր, դառն եղանակին
էլ չես երևում, զի ծառք, քո ծաղիկ
Ախ տերևաթափ ու զուրկ են բլում
էլ չես ուզում որ նրանց մտիկ տաս։
Բայց գիշերն ինչ ա՝ որ քունս կտրած
Վեր կենում ընկնում եմ դուռն ու կտուրը
Աչքս երկինքը քցում տեղերի միջին
1560 Կտերը թե բակում՝ թե երթկի տակին
Ձայիր չիմանի, թաչվարի վրա
Ջուրը քչքչալիս ծառերի քոքին
Շունը մռռալիս, գողը փախցնելիս,
Քամին թալվարումն ինձ օրորելիս
Ծառի ճղկները երեսիս փռած
Տերևի պտղըներ գլխիս կախ էլած
Անուշ հոտով հովն ինձ շվաք անելիս
Բլբուլն էրեսիս թռչում, ծլվլում
Ծառի ճղկները իմ գլխիս խաղում,
1570 Թալվարն քամու հետ գնում էր գալիս
Հովն իր թևերով երեսիս տալիս,
Ջուրն ու ղշերը իմ նանիկն ասում
Ես իմ աչքերը երկինքը քցում
Աղի արտասվոք հոգոց հանելով
Վերանում քեզ մոտ սիրույգ կարոտով
Աստղիդ ման գալիս՝ իմ աստղ երկնային,
Որ բռնեմ, համբուրեմ, քսեմ երեսիս
Դնեմ իմ ծոցը քունս տանելիս
Դու իմ դոշի վրա խաղաս զարթնելիս,
1580 Իմ խավար միտքը իմ տխուր սիրտը
Քո պայծառ լուռով պահես մխիթարես,
Քո սուրբ երեսովն երեսս ծածկես
«Քնիրր՝ նանի ջան, ինձ ասես, ձեն տաս,
Աչքդ խուփ արա՛, դու չի վախենաս