Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Մատներն երկնքից ցույց տալիս՝ ասում
«Գիշերդ բարի սիրելի քույր մեր.
Դու չի՛ վախենաս, դու չի զարհուրիս
Մութը գիշերի տխուր երեսիցն
Դու չի՛ երկնչիս, վշտանաս, տրտմիս
Մեր բարի հայրը բնավ ոչ քնի,
Գիշեր ու ցերեկ նա հսկե, տքնի,
Շրջի ամեն տեղ մեր գլխովս ման տա,
1670 Ձեռն երեսներիս վրա բռնած ա,
Նա ո՛չ քուն ունի, ո՛չ մաջալ, ղարար,
Նրա հոգսն ու միտքն մենք ենք մուղարար։
Քնի՛ր աննման քույր, մենք չենք ուշանալ
Աչքդ ճամփի թողալ, գնալ, մոռանալ
Մենք շուտով կգանք, բարի լույս կասենք,
Երգով, նվագով, քնից կարթնացնենք.
Թագ կըդնենք գլխիդ երբ դու վեր կենաս
Թագ, պսակ պատվական մարգարտից շինած
Երեսդ կլվանանք անմահական ջր՛ով
1680 Քեզ կզարդարենք լաջվարդ շորերով
Գոտի ոսկեհուռ մեջքովդ կկապենք,
Ջուհար մատանիք մատիդ կըդնենք
Փեսայդ արեգակն՝ եղբայր քո լուսին
Քո հարսանեաց քողն, սիրույդ կրաքաշին
Ձեռներին բռնած առաջդ կըբերեն
Գլուխդ կշինեն, երեսդ կծածկեն.
Կրաքաշու մի տուտն քո ձեռին տված
Մի տուտն քո փեսայն իր ձեռին բռնած
Կբերեն քեզ մեր ժամն խաղով ու պարով
1690 Որդիք քո մարդիկ շարական կասեն,
Եղբայր քո լուսին, քո ձեռն իր ուսին
Արուսյակն խաչեղբայրդ թուրը քո գլխին
Մոլորակ — գինին, հացն, խոնչեն
Գլխներին դրած, ձեռներին բռնած
Աստղերն՝ մականեքդ զուգված, զարդարված
Իրանց կրակ ձիու, թամքի վրա նստած.
Իրանց գյուլբանքի լուսո աղլխներն
Թև կառնին, կթռչին, ձեռներին բռնած
Ջիրիդ խաղալով, թվանք քցելով
1700 Իրար զարկելով, հունար ցույց տալով