Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կգան պարզերես, առաջիդ կչոքին.
Ծունկդ կհամբուրեն, ոտդ կպաչեն
Քո գովքը կասեն, փեշերդ կլիզեն
Որ նրանց իրանց մուրազին հասցնես
Մեկ գլխով անես ու նրանց նայես
Քո հավանությունն, քո սիրտն ու կամքը
Նրանց քաջությունն, ու չարչարանքը
Գլուխդ շարժելով դու նրանց տաս
Որ էլի փեշդ, ոտներդ ծնկներդ
1710 Համբուրեն, գնան, իրանց քեֆն անեն,
Քո դուշմանի աչքն փորեն ու հանեն,
Իրանց տղամարդությունն աշխարին ցույց տան։
Ամպերն առաջիդ գուռն են, նաղարեն
Ուսերին քցած, ձեռներին բռնած
Հենց քո ու փեսիդ աչքին սպասեն
Որ մեկ ձեռ ժաժ տաք ու նրանց հրամայեք
Որ նրանք էլ շլինքն դոշին կախ քցած
Չի՛ էնքան մնան աչքները ջուր գառած,
Նրանք էլ մի իրանց հունարը ցույց տան
1720 Քո գիժ մականեքն փոքր հանդարտացնեն,
Նրանք էլ մի գան, քո փեշդ բռնեն
Քեզ խոնարհ դիմոք գլուխ վեր բերեն
Քո փեշդ երեսին քսեն համբուրեն
Կամ մեկ քաղցր խոսք, կամ խուրմա, բադամ,
Կամ մեկ փող կամ նողլ բերանը դնիլ տաս
Որ քեզ «շեն կենաք, քո թախտին հաստատն
Ասելով գլուխ տան, էլ գնանք փչեն։
Հո՛ խեղճ հարսնախպորդ հարսանքավորի
Ղշերի, գազանար, բոլոր կենդանյաց
1730 Աչքը ջուր կտրեց, էնքան նայեցին
Տան կտրից, դռնից, մեկ կոնդի ծերից
Քամին մուժդաչին էնքան գնաց էկավ
Ժամի դռնիցը նայեց, եդ դարձավ,
Տուն պրծավ ասեց՝ թե «հրեն եկան«.
Ղոնաղների թոքն ու լերդն, սիրտն ու ջանը
Նա կրակ քցեց, որ էնքան տանը
Սպասում էին՝ ոտ ու գլուխ դզում,
Որ դուս գան աղաք, փեսին և հարսին