Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խաչը համբուրեն ու գինին խմեն
1740 Գյուլբանքին նրանց ճտովը կապեն
Իրանց ձեռի ղանդն ու սառը շաքարը
Նրանց բերանը դնեն, թևերն բարձրացնեն,
Պոր գան, նրանց գովեն մեկ շաբաշ առնին,
Տուն փախչին, կանչեն լեղրները պատռած
Յապիտեր կեսորն սատարն կեսարին
Գլխներին ոտին թափ տալով՝ ասեն։
«Ի՞նչ էլավ ա՛խր ձեզ՝ տո հերօրհնածներ,
Ի՞նչ էք պուճախումն կուչ էկել, նստել
Թունդրի ղրաղը կտրել ու ծխի միջումն
1750 Աչքներդ քոռացնում, կուզըկուզ անում։
Մարդ որ պառավի, ճենց խելքը կկորչի։
Տո մեկ դուս եկեք, հո ձեզ չե՛ն սպանում,
Գլխներդ կարում, ձեզ թուրքացնում,
Կամ ջուրը քցում, կամ տանում ծախում,
Ախր ձե՛ր որդիքն են՝ էսօր պսակվում
Գուք պետք է պար գաք, ու քեֆ շհանց տաք.
Ոտներդ կոտրել եք, տան պուճախը բռնել.
Հենց բռնես տունը ոտ առել փախչում,
Գոթրոմել նստել, ու գետնին կպած
1760 Մնացել եք տանը, նոթներդ կիտած.
Ու փիս ամպի պես հենց դուք ճկճկում,
Որ մեկ տրաքիք, մեր գլխին փուլ գաք,
Հենց կիմանաս թե աշխարքի պարտքը
Ձեզանից պետք է ուզեն՝ ձեզ մորթեն.
Հենց իմանաս թե՝ հազար լի՛տրը քար
Ձեր ճտիցն ըլի քաշ էլած, կախած,
Տո մեկ դուս էկեք, մեկ չոռ ասեցեք
Կամ մեկ ջան, մեկ ձեռ դուք էլ բարձրացրե՛ք։
Բսլոր հարսնավորքն դռանը ցրտումը
1770 Փեսի ու հարսի ցուրտն երեսն պատռեց
Ջաններ < ը > դող ա ընկել տո ջրատարներ.
Թե չեք տուն թողում, ուրիշ տուն կէրթանք.
Հենց բռնես տուններդ կտրում են, տանում
Գող ու հարամի ձեզ չափմիշ անում.
Վախլ մեք մենք ձեր հացին չենք մնացել.
Մեր ամպարն հացով, մեր կարասները