Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի մի՛ քանի ձեր զուռնեն փչեք
Հո քնթի մազ չե՛ք, կոտրած կարաս չե՛ք
Ձեն տալիս ձեն չտաք, քաշելիս ծակեք,
1820 Ջուրը ձեզ կտանի, հաց պետք է ուտենք
Հո պարտք չենք ուզում, քեֆ պետք է անենք
Հաց չենք փոխ տալիս, հաց պետք է մարսենք
Գյոռներզ քանդենք, աչքներդ հանենք.
Հացն աստված ա տվել մարդի հո տված չի
Ո՞ւր եք դատել, որ մարդն համն առնիլ չի
Թե չե՛ք ուզում գնանք, ձեր դռան ղուլը չենք,
Ամա մեր փեսեն ու մեր հարսը տալ չենք,
Սաղ գեղն էս օրին էր հենց մտիկ անում.
Որ ձեր որդքերանց արևովն խնդա
1830 Նրանց կարմիրը կապի, պար գա ու ծափ տա.
էս իրեք օրը տարի չի քաշիլ.
Շատ էլ որ գնա, խարջվի փչանա,
Տասը կարաս գինու, հինգ խալվար հացի.
Հինգ եզան գլուխը, տասը ոչխարի շանը
Հինգ մոթալ պանրի, քսան լիտրը եղի
Գլուխն ըլի սաղ, բոլորն էլ ունիք,
Ու բազարիցը մեկ մսխալ կորեկ
Փողով չե՛ք առել ու ձեր տունը բերել։
«Լավ է մեր տղերք, կռնիցը քաշեցե՛ք
1840 էդ պառավներին քարքաշ արե՛ք
Երեսների վրա տանիցը դուս բերե՛ք
Տունը հո դրանք փողով առել չեն
Տունը հո մերն ա, կտուրն Աստծունը.
Դրանց ի՞նչ հադնա, որ մեզ դուս անեն.
Մենք դրանց դուս կան՛ենք, գլխներին կտանք
Հացները ձեռիցը կխլենք, մենք կուտենք
Թո՛ղ դրանք ղրաղիցդ գլխները քորեն
Մեզ թամաշ անեն, եդո փոշմանեն
Գան, ձեռներս պաչեն ու մեղա ասեն
1850 Որ մենք էլ խեղճ գանք, ու Աստծու խաթեր
Մի կտոր հաց յա կամ մեկ կտոր պանիր
Դրանց առաջը քցենք, որ էլ եդ չանեն.
Թոբա անեն իրանց, ղոնաղն տուն կանչեն։
Ղոնաղին հաց տան, ու սիրտը շահեն,