Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոյր պստիկ ա, բայց հունարը շատ,
Նա իր քաղցր ձենով, ձեր սիրտն կանի բաց
Ձեր սերը կգոովի, ա՜խ ձեր սուրբ սերը
էն սուրբ խաչն՝ որ ձեր դլխներին դրին
էն ավետարանն, որ վրներդ կարդ < ա > ցին.
էն թուրը որ ձեր խաչեղբայրն ուներ
էն հացն ու գինին
1940 Ձեր մականեքի տղամարդությունը
Ախ ձեր կրաքաշին՝ որ դուք ունեիք,
Ա՜խ էն վրաքաշին սուրբ սիրո նշան,
Որ քեզ հարսի ջան՝ երեսդ կալած
Ճամփեն չէիր դու գտնիլ, կկորցնեիր,
Ախր քո աչքերը դու կալած էիր.
Որ սիրուն երեսդ՝ պարզերես մնա
Քամին չի դիպչի, չար աչք չվնասի
Քեզ մտիկ տալիս, դու չի ամաչես
Կարմրես, սասանիս, քո գույնդ փախչի.
1950 Փեսեդ տեսնելիս սիրտը սարսափի.
Սկեսուրդ տեսնելիս փիս հարս է ասի
Գլխին ծնկներին, վայ տա փոշմանի
Ու էս լավ օրը քեզ խեթ աչքով նայի
Հարսանքավորը ու սիրուն մականեքդ,
Իրանց արածը, միտք բերեն վայ տան
Որ քեզպես հարսի ոտքը հա՛մբուրեցին.
Փիս հարսի ու փիս մարդի երեսին
Ա՜խ իմ քաղցր քույր ջան, չեն ուզիլ նային.
Լավն ամենին էլ միշտ դիրեկան ա
1960 Լավ կա՛ց դու իմ ազիզ, որ բանդ լավ գա
Աստված էլ լավին միշտ շնորհք կտա։
Ա՜խ էն վրաքաշին՝ էն վրաքաշին.
Նա է ձեզ պահում էս դարդակ տեղումն,
Ձեռք չունի՝ որ բռնի, բայց նրա զորությունն
Շատ է ու անչափ ու անպատմելի.
Նա է որ բոլոր երկնքի աստղերն
Իրարից հեռու, միշտ մոտացնում ա,
Անիզ, անհետ տեղն ճամփա ցույց տա նա։
Ո՛չ սար կա, ոչ ջուր, ո՛չ ծառ ոչ քաղաք,
1970 Ո՛չ հող որ գնացած ճամփեն երևի.
Նա է սրանց ձգում, նա է սրանց տանում
Նա հեռացնում, նա մոտացնում.
Ա՜խ՝ էն կրաքաշու ջանին ղուրբան ըլիմ.