Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ա՜խ էն կրաքաշին՝ որ միտքս ա ընկնում.
Թե մեր երկիրն էլ անհուն երկնքումն
էն անհիմն, անքար, անսար տեղումն
էսպես միշտ հաստատ, պահում, պահպանում.
Ջուրն ա կտրում աչքս, ուզում եմ հոգիս,
Հանեմ երկնքին ցույց տամ ու ասեմ.
1980 Ա՛ռ տար Աստծո մոտ շուտով՝ աղաչեմ,
Ա՛ռ տա՛ր, քանի սիրտս մեղքով չի լցվել
Ա՛ռ տար քանի դեռ ես չեմ ծանրացել
Մեղքով ծանրացածն երկրիցս էլ ծանր ա.
Նրան ո՛չինչ հնար չի կարող ժաժ տա.
Ինքը չի՛ ուզում, ախ ո՞վ ինչ անի։
Ինքն ա իր ոտը քաշում ետ տանում.
Ա՜խ էն կրաքաշին, էն սուրբ կրաքաշին,
Ինչ կըլեր՝ որ ինձ օր առաջ տաներ.
Չէ՛ թե երկինքը մեր սիրուն երկիրն
1990 Չէ՛ թե աստղերը, սարեր, ձորերը
Են նրա սիրտը կոտրել, ցավացրել.
Ո՛չ, չէ, քա՛վ լիցի, նա նրանց տեսնելիս
Ծովանում ա աչքն, սիրտը հնոց դառնում,
Չէ՛, նա իր ազգի, իր խեղճ աշխարհի
Դառը վիճակը ու մարդկանց սիրտը
Տեսնելով թե միշտ՝ Հայը տանջվում ա
Սիրտը կրակ ա ընկնում, էրվում, խորովվում.
Ախ Հայի գլխին, Հայի արևին
Մեռնիմ, լինիմ զոհ մեկ օր պրծնիմ
2000 Հայն ի՞նչ մեղք ունի, Հայն արդար ա,
Հայը հրեշտակ ա, Հայր Աստուծո գառը
Բայց դառն գիլի ձեռն ի՞նչ կարտ անիլ.
Շատ էլ՝ որ անի, միսը ուտելիս
Իր անմեղ սրտի կսկիծն ու ցավը
Ա՜խ ա՜խ քաշելով՝ պետք է հովացնի։
Բուրդը խուզում են, կաթը ու եղը ուտում
Միսը խորովում, ու ղուղը ծծում.
Բայց մեռած տեղն էլ սսկոռներն հանում.
Անկուշտ ատամով, ծամում, փշրում
2010 Բայց Հայի ոսկոռն պինդ ա ու ամուր,
էն ոսկոռն նրան էսքան վախտ պահեց,